Воскресенье, 24.11.2024, 00:13
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Զղջա՞լ

-Զղջու՞մ ես:
-Զղջա՞լ: Ինչի՞ համար: Այն գեղեցիկ պահերի,այն երջանկության համա՞ր,որ ապրեցի այդ կարճ ժամանակահատվածում: Զղջալը կյանքում ամենաանօգուտ բանն է…Թեև հիմա նա`իմ կյանքի փոքրիկ այդ լույսը, վաղուց արդեն չի լուսավորում իմ ներկան, չի տաքացնում այս գրողի տարած ձմեռը, միևնույնն է ես զղջալու ոչ մի առիթ և պատճառ չունեմ.. Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել. դա անհնար է, և պետք էլ չէ: Ուղղակի պետք է ապրել ու վայելել այդ ակնթարթը: Ակնթարթ,որը կարող է երբևէ էլ չկրկնվել,որը կարող է վերջանալ նույնքան հանկարծակի, որքան հանկարծակի և սկսվել էր: Եվ եթե այդ ակնթարթը սկսվելուց եղել ես «այս աշխարհի ամենաերջանիկ մարդը» պետք չէ վերջում զղջալ:
Զղջալ մեկի համար ով քեզ երջանկացրե՞լ է, ով քեզ պարգևել է հեքիաթային վայրկյաններ, ում հաղորդագրություններից ու զանգերից հետո այս աշխարհը քեզ համար ուղղակի երազ ու անիրական է թվացել: Մի՞թե կարելի է զղջալ այդպիսի ակնթարթների համար…Ակնթարթներ, որոնք յուրաքանչյուր ուրիշը կերազեր նույնիսկ երազում տեսնել:Եվ միևնույնն է ինչքան է տևել այդ առասպելական ակնթարթը, դու ուղղակի քեզ պետք է համարես այս կյանքում այն հաջողակներից մեկը ով զգացել է, թե ինչպես է շունչը կտրվում, սիրտը այնքան ուժգին բաբախում և թե ինչպես են ոտքերն ու ձեռքերը դողում քո այդ թվացյալ հեքիաթի հերոսին տեսնելիս: Եվ նշանակություն չունի, թե քո հեքիաթի հեղինակը ինչ վերջաբան է գրում: Ճիշտ է այդ վերջաբանը կարող է քո սրտով չլինել, քեզ ցավ պատճառել, բայց երբեք չի կարելի մոռանալ այդ հեքիաթի գեղեցիկ սկիզբն ու ընթացքը: Եվ ինչքան էլ ցավոտ լինի այդ հեքիաթի վերջը,միևնույնն է,միշտ հիշիր`երբ վերջանում է հեքիաթը, գիրքը պետք է փակել: Պետք է փակել և դնել այն պահարանում, որի բանալին միայն դու ունես: Եվ հավատա, որ դա ոչ առաջին, ոչ էլ վերջին գիրքն է, որը փոշոտվելու է այդ պահարանում: Գիտեմ`այդ գրքից բաժանվելը տխուր է, չէ որ այդ գրքի թեթերից չես գտնի և ոչ մի գրքում: Բայց միշտ հիշիր մի բան,կգա ժամանակ և այս աշխարհիս երեսին կգտնես մեկին, ով կգրի քո կյանքում կարդացած ամենագեղեցիկ հեքիաթը, որի գլխավոր հերոսը կլինես դու և որը կունենա ամենագեղեցիկ ու ամենասպասված վերջաբանը: Թերևս այդ ժամանակ, բացելով քո գրքերի պահարանը, դու մի պահ շնորհակալություն կհայտնես այն գրքերի բոլոր հեղինակներին, ովքեր տառասխալներ էին թույլ տվել իրենց գրքում:Եվ, որոնց տառասխալների շնորհիվ դու կարողացար գտնել քո հեքիաթի իրական հեղինակին…
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz