
Գիտես, երբեմն հենց նույն այդ պատճառով մարդիկ կորցնում են ամեն ինչ, երջանկություն,սեր..
Գիտես,երբեմն հենց նույն այդ պատճառով նրանք կարող են նույնիսկ աշխարհի ամենաամուր ընկերությունը կորցնել :
Գիտես,երբեմն "ինչու" հարցը կարող է ուղղակի պատասխան չունենալ: Պատասխան կարող է հանդիսանալ հասարակ լռությունը...
Գիտես,աշխարհում ամենավատ անքնությունը կարոտից ծնված անքնությունն է: Երբ քեզ ոչ մի դեղ,ոչ մի հանգստացնող թուրմ չի օգնի: Մի պարզ պատճառով` կարոտի համար դեղ չկա~ ... Կարոտը կարող է միայն կարոտը կրող անձը բուժել,իսկ դա,կարելի է ասել,անհնար է: Մնում է միայն լուռ սպասել,մինչ կգա լուսաբացն ու գիշերվա տանջանքներն արդեն ետևում կմնան...
Գիտես,երբեմն պետք է ուղղակի առաջ գնալ: Գիտեմ,որ չես ուզում,գիտեմ,որ դժվար է ամենը մեկ վայրկյանում կորցնել:Սակայն երբեմն ուղղակի պետք է թողնել ամենն ու գնալ..
....Դու կհարցնես "Ինչու? " ....
Մեր դեպքում և ոչ մի "ինչու" չունի իր պատասխանը: Այդ հարցին չկա ոչ մի պատասխան,չնայած որ ամեն մեկս իր ներսում ինչ-որ պատճառ գտել է ու փորձում է դրանով պատասխանել այդ անիծյալ հարցին:
Գիտես,աշխարհի ամենասառը ու ամենասպանող հարցն "ինչու"-ն է: Երբ հարցնում ես ու...Հարցդ օդում է մնում:..
Գիտես,այս սովորական օրը կարող էր տոն լինել մեզ համար,արի ուրախանանք ու տոնենք այն յուրովի:Չէ որ կարող էր լինել?Դե արի տոնենք հենց այդ "չէ որ կարող էր լինելը"-ը
Գիտես,արի չտխրենք,չհուսահատվենք,չանիծենք և ոչ մեկին...Էսպես ստացվեց: Ուղղակի էսպես ստացվեց: Նորից պետք է թողնել ամենն ու սկսել սկզբից...Արի ուրախանանք,որ ես ու դու մի~շտ ունենք հնարավորություն մեր հազար-հազարավոր կյանքերը նորից սկսելու:Հավատա,մենք երջանիկ ենք:Ամեն մարդ չունի այդպիսի բախտ
Գիտես....Երազները երբեք չեն մեռնում..
Գիտես,ամեն ինչ ունի սկիզբ ու ավարտ,ժամանակն է դրա հետ համակերպվել...
Գիտես,արի ժպտանք այսօր ու վայելենք արևի շողերն այնպես,ինչպես ձմռան այն ցուրտ օրը,երբ արևը խաղում էր ձյան հետ ու շլացուցիչ մի մաքուր լույս էր ծնվում այդ խաղից:
Գիտես....աշխարհում ամենացավոտ բանը սիրած մարդուն և գիտակցելով և անգիտակցաբար թողնելն ու հեռանալն է...Դու էլի կհարցնես "ինչու" ես էլի կասեմ,որ պատասխան չկա....Լռություն է,բազմակետեր...
***
Արտառո՞ց եմ ես,
Անհասկանալի՞:Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
Եվ կհասկանաս:
Հավատա՛, կօգնե՜ն:
Չ՞է որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:
Ամե՛ն արարած,
Նույնիսկ բզեզը,
Իմ բնագըրի մեկնությունն է հենց:
Ամե՛ն մի կացին,
Ամե՛ն բահ ու մուրճ,
Սարից թավալվող ամե՛ն քարաժայռ,
Ափերը թակող ու ետ ընկըրկող
Ամե՛ն մի ալիք
Իմ իսկ խոսքերի արձագանքումն են,
Ո՛չ,
Իմ խորքերն են արձագանքումը
Նրանց բոլորի...
Այնպես որ` կօգնե՜ն,
Ու կհասկանաս:
Պարույր Սևակ