Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
Ես սիրում եմ ՔԵԶ ՔՈ համարԵս սիրում եմ ՔԵԶ ՔՈ համար… Եթե բանականությունս գեթ մի րոպեով ինձ հնարավորություն տար մոռանալ հպարտությանս ու ինքնասիրությանս գոյության մասին, ես, առանց վայրկյան անգամ վարանելու, կվերցնեի հեռախոսն ու հավաքելով ինձ այնքան հարազատ դարձած հեռախոսահամարը կզանգեի ՔԵԶ և ՔՈ այնքա՜ն բարեհամբույր ու բարեկամաբար հնչող «ալո»-ից հետո կասեի, որ կարոտել եմ ՔԵԶ… Կասեի, որ սրտիս յուրաքանչյուր բաբախյունի հետ աչքերիս առաջ է հայտնվում ինձ միշտ մեղմորեն ժպտացող ու ուժ տվող հայացքդ, ակամայից շուրթերս արտասանում են ինձ հարազատ դարձած անունդ ու ականջներումս լսվում է ՔՈ քաղցրահնչուն ձայնը: Ձեռքս այս ու այն կողմ եմ տանում ու թվում է, թե հիմա ամուր-ամուր պիտի բռնես այն և ասես, որ այստեղ ես, կողքիս, ինձ մենակ չես թողել ու չես էլ թողնի: Կասեի, որ հիմա պատուհանի մոտ մենակ նստած նկարդ նայելիս ու ՔԵԶ հիշեցնող երգերը լսելիս որքան եմ զգում ՔՈ քաջալերող խոսքերի կարիքը: Կասեի, որ ամեն առավոտ արթնանում եմ ու Աստծուն խնդրում, որ պահպանի և պաշտպանի ՔԵԶ… Եթե գեթ մի րոպեով մոռանայի սկզբունքներիս մասին, հենց հիմա կզանգեի քեզ ու կասեի քեզ համար այնքան կարևոր բառերը…կասեի, թե ինչքան եմ սիրում ՔԵԶ…որ սիրում եմ ՔԵԶ ոչ թե ինչ-որ բանի, այլ ամեն ինչի համար ու ոչնչով հանդերձ…Սիրում եմ…Սիրում եմ կիսաժպտուն աչքերիդ խորքում թաքնված թախիծն ու խիստ հայացքդ, որով նայում ես ինձ, երբ ինչ-որ բան «քո սրտով չեմ անում»: Սիրում եմ ձայնիդ ընդգծված ելևէջները, որ իմ անունն են արտասանում այնքա՜ն յուրահատուկ ու հաճելի ձևով…Սիրում եմ քայլվածքիդ ինքնավստահությունը…Սիրում եմ շարժումներիդ անփույթ հերթականությունն անգամ… Ես սիրում եմ ՔԵԶ ՔՈ համար… |
Որոնում
|