Ինքս բավականին երկար ժամանակ է ուսումնասիրում եմ ուսման
առաջխաղացման ու բարելավման մասին նյութեր: Անազնիվ կլիներ,եթե ես ձեզ
չպատմեի իմ ՛՛պեղումների՛՛ ու սեփական փորձի մասին: Այնպես որ ուզում եմ
հավատալ, որ իմ դիտարկումները ձեզ որոշ չափով կօգնեն: Սկսենք.
Նախ մի մեծ խնդրանք ունեմ: Դասերով զբաղվելուց առաջ անջատեք բոլոր սոցիալական
ցանցերը ! Ցանկալի կլինի,որ հենց հիմա էլ անջատեք դրանք ու գրառումից
չշեղվեք: Անջատեք առանց որևէ մեկին բացատրություն տալու, պետք չէ անպայման
շեշտել ,որ գնում եք պարապելու:Եկեք սովորենք աշխատել առանց ավելորդ
բառերի ու ուշադրության:Ու ընդհանրապես, կխնդրեի սոցիալական ցանցերին
այդքան լուրջ չվերաբերվել...Լավ,սա արդեն այլ թեմա է,չշեղվենք:
Ես ինքս հենց հիմա փակում եմ ֆեյսբուքյան էջս ու կենտրոնանում եմ գրառմանս վրա:))))
Ամենակարևոր
գործն արված է: Փակեցինք սոցիալական ցանցերի էջերը,որպեսզի մեզ ոչ ոք
չխանգարի:Ու հետո,սովորում ենք գործել,ոչ թե խոսել: Մենք ենք ու մեր
գրքերը:
Շատ արագ ազատում ենք շրջակա միջավայրը
ավելորդություններից: Կրկնում եմ՝ շատ արագ: Եկեք սովորենք արագ
շարժվել,մեր ժամանակը թանկ է: Ինչքան էլ ուզում է շրջակա միջավայրը
թափթփված լինի, չենք վախենում :Խորը շունչ ենք քաշում ու համարձակ,արագ հավաքում ենք տարածքը: Սա կօգնի
կենտրոնանալ դասերի վրա: Ու բացի այդ,մենք ինքներս մեզ լավ կզգանք. սա
ամենակարևորն է :
Ո՞ր հասանք: Հասանք դասերին: Մինչ դասերը
կցանկանայի ձեզ մոտ ունենայիք տետր կամ բլոկնոտ,որտեղ կգրեիք ձեր ամենօրյա
անելիքները:Սա չի վերաբերվում միմիայն դասերին: Ընդհանրապես լավ կլինի,որ
ձեր օրը պլանավորեք, դա շատ օգտակար է . դառնում եք էլ ավելի
կազմակերպված:Իսկ կազմակերպված ու պունկտուալ լինելու մեջ ամաչելու ոչինչ
չկա))
Առաջին տողում գրում եք. ՛՛ Հավաքել սենյակը՛՛ ու դիմացը + եք դնում. մենք արդեն հավաքել ենք սենյակը,ապրենք մենք: Տեսնում եք ինչ հաճելի է այդ +-ը))) Հիմա նախ կազմում եք դասերի ցուցակը, հետո նոր ավելացնում եք մնացած գործերը: Մնացած գործեր ասելով ի նկատի ունեմ, ասենք ՝ գիրք կարդալ, ափսեները լվալ, գնալ գնումների և այլն: Դասացուցակը պետք է հստակ կազմված լինի,որպեսզի ոչինչ չմոռանաք:

Դե ինչ. բարի գալուստ դասա-պարապմունքային ընթացք ! Հասանք)))
Սկսում
ենք ամենադժվար ու ամենաանհետաքրքիր դասից: Գիտեմ, ամենուր գրված է այս
տողն ու ոչ մեկ այն չի բացատրում: Որ ճիշտն ասեմ՝ ես էլ չեմ հասկանում :Բնական է,որ դժվար նյութը չհոգնած ուղեղն ավելի լավ կմարսի,երևի սա է
պատճառը: Սակայն ես ստեղծել եմ սեփական՝ դժվար ու ՛՛նվնվացնող՛՛ դասերի
՛՛հարցերը լուծելու՛՛ մեթոդը:
Եկեք այդ մեթոդին անվանենք՝ ՛՛Ես կհաղթեմ քեզ՛՛: Եվ ինչո՞ւմ է կայանում իմ ՛՛Ես կհաղթեմ քեզ՛՛-ը :
Պատկերացնենք՝
մենք ունենք սովորելու,ասենք թե անգլերենից 25 նոր բառ, պետք է գրենք
տասը վարժություն: Ձանձրալի է գիտեմ, նստել այդքան բառը հատ առ հատ
կրկնել,հետո այդ վարժությունները...Օ՜ աստվածներ: Չեք պատկերացնի ինչպես
եմ հասկանում այդ ամենը: Ախր ես էլ եմ է սրտիս խորքում ծույլիկ,աշխատել չեմ
սիրում :
Բայց այստեղ օգնության է գալիս իմ մեթոդը: Գրքերին
հայտարարում ենք պատերազմ. այո,այո, ամենաիսկական արյունոտ,դաժան պատերազմ !
(...Ու թող մեր բոլոր արյունոտ
ու դաժան պատերազմները միմիայն գրքերի ու ուսման հետ լինեն))) )
Կանոնները պարզ են. հաղթելու է մեզանից մեկը: Ու ՈՉ ՄԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ!!! (Ատելով ատում եմ այս նախադասությունը, միջակության
ամենավառ դրսևորումն է: Ի՞նչ ասել է ՛՛բարոյական հաղթանակ՛՛ , էդ դեպքում
ո՞րն է անբարո պարտությունը: Մոռանում ենք միջակության մասին:ՋՆՋԵՔ!!)
Կամ
ես կսովորեմ այդ 25 բառն ու կհաղթեմ,կամ էլ գիրքս մի կողմ կնետեմ
ու...Կպարտվեմ: Այլ կերպ ասած՝ կամ ամեն ինչ,կամ ՝ ոչինչ: Հավատացեք,
մեզնից ոչ մեկը չի սիրում պարտվել, կամ ինչո՞ւ պարտվել: Ի՞նչ է, այդ 25
անշունչ բառերը մեզնից ուժե՞ղ են: Ուրեմն մենք այնքան թույլ ենք,որ չենք
կարողանում ԸՆԴԱՄԵՆԸ անգլերենի բառեր սովորել.հա՞ : Զգում եք չէ՞, թե
ինչ հիմար ու տափակ օրինակի մասին եմ ես խոսում: Նույնիսկ ծիծաղելի է գրածս
կարդալ: Բայց սա այն է,ինչ կատարվում է իրականում. մեր անշունչ դասերը մեզ
հաղթում են:
Մենք ունենք թշնամի,որը ներսից մեզ փորձում է
խանգարել. ծուլությունն է : Մոռացեք ՛՛Ես չեմ կարողանում հաղթել
ծուլությանս՛՛ նախադասությունը: Ավելի անկեղծ կլինի ասել. ՛՛Ես չեմ էլ
փորձում հաղթել ծուլությանս,որովհետև դա բավականին բարդ աշխատանք է, դժվար
է:՛՛
Այստեղ օգնության է գալիս իմ ՛՛ ֆիրմային՛՛
նախադասություններից մեկը,որը ես անընդհատ օգտագործում եմ. ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ՈՉ
ԱՆՀՆԱՐ: Ծուլությանը հաղթելն անհնար չէ, ուղղակի դժվար է,շատ դժվար :
Բայց այն ինչ մեզ չի սպանում,դարձնում է էլ ավելի ուժեղ և այս դեպքում
ուղղակի ամոթ կլինի վախենալ դժվարությունից: Ծուլությունը ոչինչ է մեր
կամքի դիմաց,ես սա ձեզ համոզված եմ ասում: Իսկ երբ մենք հաղթում ենք
ամենադժվար դասին, հաղթանակը դառնում է էլ ավելի ՛՛հարգելի՛՛ : Այ սրա
համար էլ ես առաջարկում եմ սկսենք ամենադժվարից,հաղթենք ամենածանր
պատերազմը:
Ընդամենը
սա է իմ փոքրիկ մեթոդը: Ես սրանով եմ առաջնորդվում: Հաղթել: Ու ազնվորեն
հաղթել,արժանի լինել հաղթանակին ու հաղթողի կոչմանը:
Հենց հիմա
վերջ տվեք ծուլությանը,որոշեք ,որ սկսելու եք շատ լավ սովորել: Կազմեք
այն գրքերի ցուցակը,որը պետք է կարդաք ու հենց այս երեկո էլ սկսեք կարդալ:
Կտեսնեք,դուք ամեն ինչ կհասցնեք, ՛՛պատերազմ-պատերազմ՛՛ խաղալը շատ է
օգնում: Կգա ժամանակ ու դուք կհասկանաք,որ դուք հաղթեցիք ոչ թե անշունչ
դասերին,այլ....Ինքներդ ձեզ: Դուք դեմ գնացիք ձեր
ծուլությանը,հակառակվեցիք կիսատ ու միջակ լինելուն: Հիմա դուք դարձել եք
մարդ,ով լավ է սովորում, բավականին շատ է ընթերցում:
Ի դեպ. բացի դասերից շատ կարևոր է ուղղակի կիրթ մարդ լինելը: Այս դեպքում դասերը լավ կատարելը քիչ կլինի : Սկսեք կարդալ, օր օրի ավելացրեք գրքի թերթերը, քրքրեք համացանցն ու առանց ծամելու կուլ տվեք պետքական ինֆորմացիան: Հրաժարվեք աղբ ուտելուց,մի կարդացեք հիմար ու անօգտակար նյութեր: Վերցրեք այն,ինչ իրոք պետք է ձեզ: Դուք մարդ եք,ոչ թե աղբարկղ,որը կարդում է ամեն մի հիմարություն,որն առաջարկվում է մեզ:
Նորից եմ կրկնում՝ այս ամենը մեկ օրում չի ստացվի և սա ամենևին էլ այնքան հեշտ չէ,ինչպես շատերն են ասում: Այո,բարդ է, բայց ձեր ՝ կարդացած ու կիրթ մարդ լինելու ցանկությունն ավելի մեծ է: Թող գործը դանդաղ առաջ գնա, բայց այն հիմնավոր ու հաստատուն լինի: Միանգամից շատ գործ ձեզ վրա մի վերցեք:Ամեն ինչ պետք է հերթով անել: Կարևորը հաստատուն առաջ գնալն է, ոչ թե՝ դոփելը: Ու կապ չունի առաջ գնալու արագությունը: Դանդաղ ,թե արագ՝ դուք առաջ եք գնում: Վերջ, այսքանով ամենն ասված է: Առաջ,այլ ոչ թե հետ կամ՝ լճացում:
Կարևոր է հիշել, որ գիտելիքը մեր միակ հարստությունն է,որը չեն կարող մեզնից գողանալ: Եթե մարդ ունի խելք, ցանկություն ու երկաթի պես ամուր կանք՝ ամեն ինչի կհասնի: Ու չհամարձակվեք ինձ հակառակի մեջ համոզել,արգելում եմ :

Կարծում եմ, որ պետք չէր այս թեմայի
մասին խոսել լուրջ ու ցիտել գրքերից հատվածներ: Իմ կարծիքով՝ խնդիրների
մասին պետք է թեթև ու ուրախ խոսել,որպեսզի նրանք հենց էդպես ուրախ էլ
լուծվեն: Թե չէ լուրջ-լուրջ գրառումները կարդում ես ու սարսափում ես քո
անձից, քեզ ոչնչություն ես զգում:Թվում է թե էսպիսի լուրջ գրառումը
շա՜տ հեռու է քեզնից...Իրականում դա այդպես չէ: Հենց այդ իսկ պատճառվով ես
հիմա խոսում եմ մեր խնդրի մասին թեթև ու ուրախ:
Հուսամ,որ իմ գրառմանը դուք լուրջ կվերաբերվեք ու խոսելու փոխարեն կսկսեք գործել: Ես հավատում եմ,որ ամեն ինչ կստացվի, անկեղծ հավատում եմ:
Հուսամ,որ իմ գրառմանը դուք լուրջ կվերաբերվեք ու խոսելու փոխարեն կսկսեք գործել: Ես հավատում եմ,որ ամեն ինչ կստացվի, անկեղծ հավատում եմ:
Հաջողություն !!