Չհասցրեցի կարևորի մասին հիշողություններ ունենալ…
Այդպես էլ չիմացա քո սիրած գույնը (եթե իհարկե ունես), չիմացա սիրածդ թիվը, հաջողակ տարիքդ: Չգիտեմ, փոքր ժամանակ ինչ-որ բանի հավաքածու ունեցել ես, թե ոչ: Չիմացա՝ հողաթափերդ որտեղ ես միշտ մոռանում, ու ջուր խմելուց փակում ես աչքերդ, թե նայում վերև: Չիմացա ինչպիսին է դեմքիդ արտահայտությունը, երբ քեզ հաճոյախոսում են, ու չգիտեմ նյարդայնացած ժամանակ ինչ ես ասում: Վերնաշապիկդ հագնելուց հետո՝ որ կոճակն ես առաջինը կոճկում՝ դա էլ չիմացա…
Իմ անծանոթ սիրելի, քեզ չճանաչելով, շատ բան սովորեցի ու հասկացա: Ֆիլմերից, գրքերից հազարավոր անգամներ լսածս խելացի մտքերը միանգամից հo

Եթե երազանքդ տարածության ու ժամանակի հետ չունի ընդհանուր հայտարար, մի պահ ինքդ էլ ես երկար նայում երազանքիդ աչքերի մեջ, ու այնտեղ ժխտում տեսնում: Եթե ցանկությունդ չի բազմապատկվում ժամանակի հետ, և չի միացնում տարածությունը, դա արդեն մաթեմատիկական սխալ հաշվարկ չէ, և հաշվիչ մեքենայի կարիք չունի, այստեղ ընդամենը մարդկային սրտի փոխարեն քար է հարկավոր, հոգու փոխարեն՝ ալմաստ, որ չծակվի, չփշրվի…