Четверг, 21.11.2024, 17:55
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0

Միքայել Նալբանդյան

Պատկեր:MikaelNalbandian.jpg

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Միքայել Ղազարի [2(14). 11.1829, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք. Պրոլետարական շրջանը) – 31.3(12.4).1866, Կամիշին (այժմ՝ Վոլգոգրադի մարզում), թաղվել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում], հայ գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հեղափոխական դեմոկրատ, հայ ռեալիստական գեղագիտության և քննադատության հիմնադիր։ 1837–45-ին սովորել է Գ. Պատկանյանի դպրոցում։ Առաջին բանաստեղծությունները (գրաբար և աշխարհաբար) տպագրվել են 1851-ին, Թիֆլիսում, Գ. Պատկանյանի խմբագրությամբ հրատարակվող «Արարատ» շաբաթաթերթում։ 1848–53-ին եղել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմական առաջնորդարանի (Քիշնև) քարտուղարը։ Այստեղ հալածվել է կղերականության և տեղական իշխանությունների կողմից, թողել է պաշտոնը և մեկնել Մոսկվա։ Պետերբուրգի համալսարանում քննություններ հանձնելուց հետո 1853-ի հոկտեմբերին Մոսկվայի Լազարյան Ճեմարանում ստացել է հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Ստեփանոս Նազարյանի հետ։ 1854-ի հունվարին ձերբակալվել է՝ մեղադրվելով «հակաօրինական արարքների» մեջ, բայց շուտով ազատվել է։ 1854–58-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Նալբանդյանը անմիջական մասնակցություն է ունեցել Ս. Նազարյանի խմբագրած «Հյուսիսափայլ» (1858–64) ամսագրի ստեղծմանը։ 1859-ի գարնանը մեկնել է արտասահման (Վարշավա, Բեռլին, Փարիզ, Լոնդոն), կապեր հաստատել հայ և արևմտաեվրոպական շրջանների հետ։ Ս. Նազարյանի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով 1859-ի աշնանը հեռացել է «Հյուսիսափայլ»-ի խմբագրությունից։ 1860-ի ամռանը Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, այնուհետև մեկնել է Հնդկաստան (Կալկաթա)՝ ստանալու Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար մի հայ վաճառականի թողած ժառանգությունը։ Այդ ուղևորությունը (1860-ի օգոստոսից մինչև 1862-ի մայիսը) կարևոր նշանակություն ունեցավ Նալբանդյանի հասարակական-քաղաքական և գրական գործունեության համար։ Ճանապարհին նա եղել է Վրաստանում (Թիֆլիսում հանդիպել է Ղ. Աղայանի, Մ. Միանսարյանի, Պ. Սիմեոնյանի, Հ. էնֆիաճյանի և հայ մշակույթի այլ գործիչների հետ), Հայաստանում և Թուրքիայում։ Կ. Պոլսում «Մեղու» հանդեսի խմբագիր Հ. Սվաճյանի հետ ստեղծել է դեմոկրատական կազմակերպություն՝ «Երիտասարդների ընկերություն» (Հ. Սվաճյան – Ս. Թագվորյան խմբակցություն), գործուն մասնակցություն է ունեցել Ազգային սահմանադրությունը իրականացնելու և արևմտահայության վիճակը բարելավելու համար դեմոկրատների մղած պայքարին։ Այդ հարցին վերաբերող զեկուցագրով դիմել է Կ. Պոլսի ռուսական դեսպանին՝ խնդրելով Ռուսաստանի կառավարության հովանավորությունը արևմտահայերի նկատմամբ։ Շփվել է հասարակական գործիչների ու գրողների (Խ. Օտյան, Մ. Մամուրյան, Հ. Քյաթիպյան, Մ. Պեշիկթաշլյան, Ծերենց և ուրիշներ) հետ։ Իտալիայում հաղորդակցվել է գարիբալդիականների հետ։ Սվաճյանին ուղղված նամակում (11.1.1861) գրել է. «Էտնան և Վեզուվին ծխվում են. Արարատի հին վուլկանի մեջ մի՛թե կրակ կմնա իսպառ... մահաբեր մտածություն» (Երկ. լիակտ. ժող., հ. 4, 1949, էջ 86)։ Լոնդոնում սերտ կապեր է հաստատել Լոնդոնի «պրոպագանդիստների»՝ Ա. Գերցենի և Ն. Օգարյովի հետ, մասնակցել «Զեմյա ի վոլյա» ընկերության ծրագիրը՝ Ն. Օգարյովի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին» (1861) կոչ-հոդվածը կազմելուն։ Մ. Բակունինի հետ միջոցներ է ձեռնարկել «Կոլոկոլ» թերթը և արգելված այլ գրականություն Ռուսաստանի հարավում, Կովկասում և Թուրքիայում տարածելու համար։ Փարիզում Նալբանդյանը հրատարակել է «Երկու տող» (1861) և «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրային աշխատությունները, ծանոթացել է Ի. Տուրգենևի հետ։ 1862-ի մայիսի վերջին վերադարձել է Պետերբուրգ, մասնակցել Ն. Չեռնիշևսկու և Ն. Սեռնո-Սոլովևիչի գլխավորած «Զեմլյա ի վոլյա»–ի ընդհատակյա գործունեությանը։ 1862-ի հուլիսի 6-ին Ն. Սեռնո-Սոլովևիչին հղած նամակում Օգարյովը գրել է. «N–ը (Նալբանդովը) ոսկի հոգի ունի, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնելու չափ» ։ Նամակին կցած երկտողում Գերցենն ավելացրել է. «Բարևեցեք նրան, նա ազնվագույն մարդ է. ասացեք նրան, որ մենք հիշում և սիրում ենք իրեն» (նույն տեղում, էջ 243)։1862-ի հուլիսի 14-ին Նալբանդյանը ձերբակալվել է «լոնդոնյան պրոպագանդիստների» հետ կապեր ունենալու համար («32-ի դատավարությունը») և բանտարկվել Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի Ալեքսեևյան ռավելինում, որտեղ գտնվում էին նաև Ն. Չեռնիշեսկին, Ն. Սեռնո-Աոլովևիչը, Ն. Վորոնովը և «Զեմլյա ի վոլյա»-ի մյուս անդամները։ 1865-ի նոյեմբերին, թոքախտով ծանր հիվանդ վիճակում, աքսորվել է Կամիշին (Սարատովի նահանգ), որտեղ և մահացել է։

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz