Հուլիոս Կեսարը (Հուլիոս Կեսար Գայոս) (լատիներեն` CAIVS IVLIVS CAESAR) հռոմեացի հայտնի քաղաքական գործիչ, զորավար և գրող։ Նա ծնվել է մ.թ.ա 100 թ.-ին հուլիսի 12-ին Հռոմում և սպանվել մ.թ.ա. 44 թ. մարտի 15-ին Հռոմի սենատում։ Լինելով հարուստ ընտանիքի զավակ և սկզբունքային մարդ՝ նա զբաղվում է քաղաքականությամբ և մ.թ.ա. 59 թ.-ին դառնում Հռոմի կոնսուլ։ Սակայն փառքի, իշխանության և հարստության ձգտումը նրան դրդում է պատերազմների։ Մոտավորապես 120,000 զինվորներով նա մեկնում է Գալիա և 8 տարվա պատերազմներից հետո Կեսարը հաղթում է վերջին մարտը Ալեզիայում Վերցինգետորիքսի դեմ։ Այդպես նա մտցնում է Գալիան Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Իր բացակայության ժամանակ Պոմպեոսն էր ղեկավարում Հռոմը, և որպեսզի Հուլիոս Կեսարը նվաճի նրա գահը նա պատերազմ է սկսում Պոմպեոսի դեմ։ 48 թ.-ին ( մ.թ.ա.) Հուլիոս Կեսարի զորքը հաղթանակ է տանում Պոմպեոսի զինվորների դեմ Փարսալոսում։ Մ.թ.ա. 48-ից մինչև մ.թ.ա. 44 թ. նա ստանում է ամբողջ Հռոմեական կայսրության «իմպերատորի» կոչումը։ Մ.թ.ա. 44 թ.-ին կայսեր որդեգիր զավակ Բրուտոսը դավադրություն է կազմակերպում իր հոր դեմ, և մոտավորապես 60 սենատորներով դանակահարում և սպանում են Կեսարին։ Այդ սենատորներից ոչ ոք 3 տարուց ավելի չի ապրում։