«...Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը»:
Հովհաննես Թումանյան,
բանաստեղծ
«Այնպիսի բանաստեղծներով, ինչպիսին Սայաթ-Նովան է, պետք է պարծենա բովանդակ մարդկությունը. նրանք երկնքի վեհ ընծաներն են, որ ուղարկվում են ոչ ամենքին և ոչ հաճախակի. նրանք նախախնամության ընտրյալներն են, որոնք օրհնանք են դրոշմում իրենց դարին և իրենց հայրենիքին»:
Վալերի Բրյուսով,
ռուս գրականագետ
«Սայաթ-Նովան այնպես ստեղծագործեց, որ մտավ երեք ժողովրդի գրականության մեջ: Ո՜չ թե գրականության պատմության, այլ գրականության մեջ՝ կենդանի և ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող, բայց միշտ փնտրվող գրականության մեջ: Մտավ իբրև աղ: Այսքանով էլ Սայաթ-Նովան անհատ չէ, թեկուզ և մեծ անհատ, այլև ժամանակ լցնող շունչ է, տարածություն լցնող օդ, և այդպիսին մնում է մինչև հիմա՝ 200 տարի հետո էլ»:
Պարույր Սևակ,
բանաստեղծ