Գրականության դասին.
- Երեխաներ,
ես
ձեզ
հանձնարարել
էի
արձակուրդների
ժամանակ
կարդալ
Դերենիկ
Դեմիրճյանի
«Վարդանանքը»,-
հիշեցնում
է
ուսուցչուհին։
Լռություն։
Տեղից
ելնում
է
Վարդանիկը.
- Ընկեր
Մարգո,
«Վարդանանքը»
պետք
էր
կարդա՞լ։
- Այո,
այո։
- Վա՜յ...
Բա
ես
արտագրել
եմ։
****
Ւրեմ 1341թ., Նոստրադամուսիկը գնում
է 6 դասարան...
Ֆիզիկայի դաս, դասատուն զայրացած կանչում է իրան դաս պատասխանելու, դե ինքն
էլ
- Ընկեր Մարգո, ես օրվա դասը
պատասխանեմ, թե վաղվա??
****
Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
- «Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
- Անցյալ, տիկին Անթառամ։
****
- Շա՜տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասն սկսվում է, միացնում եմ փլեյերը ու լսում ռոք...
*****
Կենսաբանության դասին
ուսուցիչը հարցնում ա.
-Ով կարող
է մի քանի թռչուն
թվարկել:
Մեկն ասում
ա
-Կոկորդիլոս:
-Բալիկ ջան, կոկորդիլոսը թռչուն չի, ո՞վ ա քեզ նման հիմարություն ասել:
-Պապա՜ս:
-Ինչի քո պապան ո՞վ ա, որ
-Արդարադատության փոխնախարարը:
-Հա՜, վայ, բալիկ
ջան.... մոռացել էի.. ճի՜շտ ա, թռչում ա, բայց շատ ցածր, համարյա գետնին կպած:
****
Դասի ժամին
Վարդանիկը ինչ-որ երգ է քթի տակ երգում: Ընկեր Մարգոն
ասում է.
-Վարդանիկ, ինչու՞ ես քթիդ տակ երգում: Բարձր երգիր, որ բոլորս էլ լսենք:
-Չեմ կարող, ընկեր Մարգո, երգի մեջ "խուժան" բառեր կան:
-Ոչինչ, դու էլ էտ բառերի
փոխարեն ասա "լա, լա, լա":
Վարդանիկը երգում
է.
-Ես ընկեր
Մարգոն լա լա լա~, լա լա լա~, լա, լա լա~...
****
Դպրոցում.
-Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Նատալյա Պետրովնան կաշխատի չշարժվել:
****
Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներն նրանց երեխաներից:
-Ձեր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ
անգամ բացատրեցի նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի դարձյալ
չհասկացան:Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք չհասկացան:
****
Դպրոցում ուսուցչուհին հարցնում է, թե ով գիտի անգլերենի աjբուբենը: Ծրագրավորողի որդին պատասխանում է.
-QWERTYUIOP.....
****
Ուսուցիչը հարցնում է աշակերտին:
-Բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչե՞ր են մտնում:
-Որ չափառապատած չլինի էշ էլ կմտնի,-պատասխանում է աշակերտը:
****
Ուսուցչուհին դիմում է աշակերտներին.
-Ովքեր իրենց բութ են համարում, թող կանգնեն:
Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:
-Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:
-Չէ, բայց դե անհարմար է, մենակ դուք եք կանգնած...
****
Ուսուցիչը աշակերտին.
-Պատմիր Տիգրան Մեծի մասին:
-Չեմ կարող ընկեր Մանուչարյան, հայրիկս ասել է, որ մահացած մարդկանց հետևից չեն խոսում:
****
Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.
- Գոյություն ունի երկու բան, որն ինձ համար շատ կարևոր է,- ասաց ուսուցչուհին` ծանոթանալով երեխաների հետ:- Առաջինն այն է, որ ես սիրում եմ մաքրություն: Բոլորդ սրբե՞լ եք ձեր ոտքերը դռան դիմաց դրված գորգի վրա:
- Այո՜,- միահամուռ բացականչեցին աշակերտները:
- Ապրեք, իսկ երկրորդն այն է, որ ես սիրում եմ անկեղծություն. Դռան դիմաց ոչ մի գորգ չկա:
Ուսուցչուհին ստուգողականից առաջ դիմում է աշակերտին.
- Արսե՛ն, հուսով եմ չեմ տեսնի քեզ արտագրելիս:
Արսեն- Ես էլ եմ հուսով, ընկեր Ասատրյան:
***
Տղան հորն ասում է.
- Հայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորրորդ դասարան, հեծանիվ ես գնելու ինձ համար:
- Այո՛, հիշում եմ:
- Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:
Ուսուցչուհի- Իսկ հիմա ձեզ կապացուցեմ Պյութագորասի թեորեմը:
Վերջին շարքում նստած աշակերտ- Ընկեր Վարդանյան, կարիք չկա, մենք Ձեզ հավատում ենք:
***
Ուսուցչուհի- Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:
Գոռ- Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:
***
Ուսուցչուհի- Արամ, կարող ես բացատրել ինչու՞ էր քո շարադրությունը տառ առ տառ համընկնում մեկ տարի առաջ եղբորդ գրած շարադրության հետ:
Արամ- Իսկ բացատրելու ի՞նչ կա: Չէ՞ որ մենք ունենք ընդհանուր քույրիկ:
***
- Երեխանե՛ր, ինչո՞վ է կարևորվում 1869 թվականը:
- Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:
- Շատ ճիշտ է, իսկ 1875-ն ինչո՞վ է կարևորվում:
- Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:
***
Քիմիայի դասին.
- Մարիա՛մ, ի՞նչ գույն է ստացվել քո լուծույթը:
- Կարմիր:
- Նստիր հինգ:
- Աննա՛, իսկ քո լուծույթն ի՞նչ գույն է:
- Վարդագույն:
- Նստի՛ր, չորս:
- Արա՛մ, իսկ քո՞նը:
- Սև:
- Երկու, դասարա՛ն, փախի՜ր:
***
Նկարչության դասին մի աշակերտ նայում է հարևան աշակերտին և ասում.
-Ի՜նչ բնական ես նկարում: Ակամայից ախորժակս բացվեց:
-Ախորժա՞կ, արևածագի՞ց:
-Արևածա՞գ, օյ, իսկ ես կարծեցի ձվածեղ է: