Նա շատ իմաստություններ կուլ տվեց,բայց այդ բոլորը կարծես մի այլ կոկորդ էին մտել:
Ամեն միտք,եթե արու է կգտնի իր էգը:Բայց երևի գաղափարները նրա գլխում կամ միայն արու էին,կամ միայն էգ,որովհետև նա երբեք նոր միտք չծնեց:
Ոչ մի բան այնպես չի նպաստում հոգեկան անդորրին,ինչպես սեփական կարծիքի լրիվ բացակայությունը:
Ես համոզված եմ,որ ուրիշների մեջ տեսնելով քեզ,ինքդ քեզ ոչ միայն սիրում ես,այլև ատում:
Կյանքում ավելի հաճախ խրատ ես գտնում,քան մխիթարություն:
Նրանք զգում են խելքով,իսկ մտածում են սրտով:
Որոշ մարդիկ ընդունակություն ունեն հիմար երևալու,նախքան խելք կդրսևորեն:Այդ շնորհքը աղջիկների մեջ հատկապես հաճախ է երևան գալիս:
Մարդն ընկերություն է սիրում,թեկուզ դա լինի միայնակ վառվող մոմի հետ:
Եթե մարդիկ ասում են,թե իրենք նվերներ չեն ցանկանում,դա սովորաբար այն բանի նշան է ,որ նրանք ցանկանում են որևէ նվեր ստանալ:
Այն բարձունքը,որին փորձառության շնորհիվ կարող է հասնել ոչ այքան խելոք մարդը`լավագույն մարդկանց թերությունները գտնելն է:
Ինչքան քիչ բարեկամներ բարեկամ կմնային,եթե կարողանային լրիվ իմանալ միմյանց մտքերը:
Սրտում չեղածը լեզվի վրա է:Ես հաճախ դա ավելի ճիշտ եմ գտնում,քան դրա հակառակ կարծիքը:
Այն մարդիկ,ովքեր միշտ ժամանակ չեն ունենում,սովորաբար ոչինչ չեն անում:
Ստրկական արարքը միշտ չէ,որ ստրուկի արարք է:
Երբ նա խոսում էր`ամբողջ շրջակայքում իրենք իրենց շրխկոցով փակվում էին բոլոր մկան թակարդները:
Եթե խելոք մարդուն կարելի է այնպես խփել,որ խելքը կորցնի,ապա չեմ հասկանում,ինչու անխելքին չի կարելի այնպես խփել,որ խելքի գա: