Четверг, 21.11.2024, 18:18
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0

Անցյալի դռները թակելով

Անցյալ…մեր  կյանքի  ամենակարևոր մասնիկը  թերևս: Հենց  անցյալն  է  մեզ  կերտել այնպիսին, ինչպիսին  մենք  հիմա  ենք…
Անցյալ, այն, ինչը  հիշեցնում  են  լուսանկարները, գրառումները  օրագրերում  , պատահական  լսած  երգի  բառերը, ծանոթ  ձայները  և  հանդիպած  աչքերը…Անցյալ…ինչի  մասին  երբեմն  ուզում  ենք  մոռանալ  ու  երբեք  չհիշել, խոստանում  ենք  մեզ  ջնջել  այն  հիշողությունից, ուղեղից  ու  մտքերից, բայց  մոռանում ենք, որ  կան  բաներ, որ  հիշվում  են ՍՐՏՈՎ, և կրկին  մեզ  մատնում  է  մեր  հայացքը,  խոսքերը  և  աչքերը…չենք  մոռացել, մատնում  են  ու  լուռ  ասում, որ  ՀԻՇՈՒՄ ԵՆՔ…Անցյալ…պետք  չէ  նրանից  վախենալ, բայց  և  ապրել  նրանով  չի  կարելի, չի կարելի   բռնել  նրա  ձեռքը  ու  բաց  չթողնել…
Շատ  հաճախ  մենք  վախենում  ենք  թողնել  անցյալը, որովհետև  վախենում  ենք  լողալ  չկարողանալ  «ներկա»  կոչվող  օվկիանոսում  , իսկ  ապագան  թվում  է  անհաս  ու  մշուշոտ…

Եվ  կրկին  մենք  ծեծում  ենք  արդեն  մեզ  հարազատ  անցյալի  դռները, ու  թվում է  մեզ  միշտ ուրախ են  տեսնել, որտեղ  մենք  սպասված  ենք, որտեղ  կան  այդքան  շատ  երջանիկ  հիշողություններ, այդքան  հարազատ  մարդիկ…մենք  ծեծում  ենք  այդ  դռները  հույսով  լի…իսկ  դրանք  այդպես  էլ  ոչ  ոք  չի  բացում, որովհետև  դրանց  հետևում  վաղուց   ոչ - ոք  չկա…
Շրջվի՛ր, ետևում  մեկ  այլ  դուռ  կա, որը  օրերից  մի  օր  պետք  է  թակես, և ներս  մտնես  գուցե  անհամարձակ  ու  անվստահ, կամ  էլ  շատ  վստահ  և  երջանիկ…բայց  միևնույն  է  կմտնես: Եվ  թե  ինչ   կտեսնես  այդ  դռան  հետևում, կախված  է  միայն  քեզանից, քո  այսօրվա  օրից: Կարևորը  էլ  կարոտով  հետ չնայես  այն  դատարկ  դռանը, որը  թողնում  ես, հիշի՛ր  մենք  թողնում  ենք  անցյալը, որը  մի օր  ներկա  է եղել, որպեսզի  գնանք  ապագա, որ  ապրենք  այսօրով, որը  էլի  անցյալ  է դառնալու…Անցյալով  ու անցյալի  հիշողություններով  ապրելով, դու  էլ  մի օր  կդառնաս  անցյալ, նույնիսկ  չնկատելով  դա…Մի՛  ծեծեք  անցյալի  դռները, դրանք  փակ  են, անցյալը  հետ  չեք  բերի :Մենք  չենք  անցյալը, մենք  չունենք  անցյալ, այդ  անցյալը  ուներ  մեզ…

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz