Մուրացանը
(իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող
է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Քսանչորս տարեկան հասակում
տեղափոխվում է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը աշխատում որպես հաշվապահ։ Բայց
նրա իսկական կոչումը գիր ու գրականությունն էր։ Նա գրել և հրատարակել է
բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, վեպեր։ Գրականական
գործունեությունը սկսել է 80-ականներին, և սկզբնական շրջանում ընկել է 19րդ
դարի 80- և 90-ականների հայկական բուրժուականության շարժման երկու
հիմնական ուղղությունների ազդեցության տակ: Պաշտպանում էր
բուրժուական լիբերալիզմը ("Մշակ”), տեսնելով հայ ազգի վերածնունդը "ազգային
դրամագլխի” զարգացման մեջ: Կոնսերվատիվ-կղերական ուղղությունը, կառչելով
անցյալից, վարում էր անհաշտելի պայքար նահապետական արժեքների "մաքրության”
պահպանման համար, շեշտելով հատկապես կրոնը և լեզուն, որպես ազգային
մշակույթի հիմքեր: Այդ քաղաքական խումբը ձգտում էր ազդել հայկական
գյուղացիության վրա, հակադրելով այն "այլասերվող” հայկական
բուրժուականությանը: Նրանք չէին ընդունում նոր բուրժուական մշակույթը,
դիտարկելով այն որպես լուրջ վնաս ազգին, որի հենարանը գյուղացիությունն է:
Այդ հոսքին միացավ նաև Մուրացանը: Գյուղացիությանը նվիրված
ստեղծագործություններում Մուրացանը ցուցաբերել է գյուղացիական կյանքի մասին
խորը գիտելիքներ: Մուրացանը, ցույց տալով աղքատությունը, նշում է միայն
հայ մտավորականության կրթասիրական աշխատանքը որպես պայքարի միջոց: Բնորոշ
են նրա "Խորհրդավոր միանձնուհի” ռոմանտիկ վիպակը և "Նոյի ագռավ”
ռեալիստական պատմվածքը: Վերջինում Մուրացանը հակադրում է վերացող
գյուղացիական ապրելակերպը քաղաքի ապրելակերպին, քննադատում այն
մտավորականներին, որոնք գյուղացիական հասարակությունից ելնելով մեջք են
թեքում գյուղին: Հաջորդ իր պատմվածքում ("Առաքյալ”, 1902) Մուրացանը
ստիպված է լինում ընդունել իր մտածմունքների վերջը: Մուրացանի
խոշոր ստեղծագործություններից հարկավոր է նշել "Գևորգ Մարզպետունի”
պատմական վեպը (1896) և "Ռուզան” պատմական դրաման (1882): "Գևորգ
Մարզպետունի” վեպի նյութը վերցված է 10-րդ դարի իրադարձություններից։ Գևորգ
Մարզպետունին, միավորելով հայ իշխաններին, մի շարք հաղթանակներ է տանում
արաբների դեմ և օգնում Աշոտ Երկաթ թագավորին Հայաստանն ազատելու արաբական
հրոսակներից։