Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 5 Гостей: 5 Пользователей: 0 |
Իվան ՄիչուրինԽՍՀՄ-ում պտղատու, հատապտղատու և այլ կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիր Իվան Միչուրինը ծնվել է 1855-ին: Պտղատու բույսերի նոր սորտերի ստացման աշխատանքները սկսել է 1875-ին. Տամբովի մարզի Կոզլով քաղաքում: 1899-ին քաղաքի մերձակայքում ձեռք է բերել նոր հողամաս, որտեղ աշխատել ու ապրել է մինչև կյանքի վերջը: Միչուրինի հետազոտությունները գնահատվել և ծավալվել են միայն Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Միչուրինը մեծ ավանդ ունի գենետիկայի զարգացման գործում: Նա ուսումնասիրել է ժառանգականությունը՝ կապված օնտոգենեզի օրինաչափությունների և արտաքին միջավայրի հետ, ստեղծել ուսմունք դոմինանտության մասին: Ապացուցել է, որ դոմինանտությունը պատմական կատեգորիա է և կախված է ելակետային ձևերի ժառանգականությունից, օնտոգենեզից և ֆիլոգենեզից, հիբրիդների անհատական առանձնահատկություններից, ինչպես նաև դաստիարակման պայմաններից: Հիմնավորել է արտաքին պայմանների ազդեցությամբ գենոտիպի փոփոխման հնարավորությունը: Նա գյուղատնտեսական կուլտուրաների գիտական սելեկցիայի հիմնադիրներից է: Մահացել է 1935-ի հունիսի 7-ին: |
Որոնում
|