Մերձբալթյան առաջին ռազմաճակատում վաշտի քաջարի հրամանատար Սերո Խանզադյանը ընդամենը ավագ լեյտենանտ էր, այժմ` սպարապետ է գրականության մեջ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Սերո Խանզադյանը քայլող պատմություն է: Մեր ժողովրդի քայլող պատմությունը: Այդ պատմության թռիչքների ու գահավիժումների, ողբերգությունների ու հանդիսությունների, նրա աստեղային ժամերի և ասուպային վայրեջքների քաջահմուտ տարերքն ու վկան:
... Մեծ գրողը տարիք չունի, նա հասակակին է իր ժողովրդի, նրա ապրած կյանքի, նաև երազանքների:
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ