Մովսես Խորենացին եզակի գրական դեմք է մեր հին մատենագիրների մեջ: Նա 14 դար շարունակ աննվազ հետաքրքրություն է շարժել հայ ժողովրդի և բանասիրության մեջ իր Հայոց պատմությամբ, որ ծառայել է իբրև ուսման առարկա և իբրև ուսումնասիրության նյութ: Ավելի քան 10 դար այս գրվածքը եղել հայ ազգի միակ դասագիրքը իր հին անցյալի հետ ծանոթանալու համար, եղել է աղբյուր և օրինակ հետագա պատմիչների համար: Ամենաբարձր գովեստներով հիշում են նրա անունը-տիեզերահռչակյալ քերթող: Պատմահայր, Քերթողահայրն (իբրև հատուկ նրան սեփական տիտղոս): Նրան կոչել են հայ Հերոդոտոս:
Խորենացու մասին կենսագրական տեղեկություններ քիչ ունենք: Նրանցից մեծ մասը հաղորդում է ինքը հեղինակը Պատմության մեջ պատահական կերպով: Սրանց վրա պետք է ավելացնել ժամանակով նրան մոտիկ ու նրան ծանոթ Ղազար Փարպեցու կարճառոտ, բայց շատ կարևոր վկայությունը:
Խորենացի անունը, որով կոչվում է Պատմահայրը, ցույց է տալիս, որ նա ժնված պետք է լինի Խորեն կամ Խորեան վայրում: Այս անունով քաղաք կամ գյուղ հայտնի չէր մինչև վերջին ժամանակներս: Նա երբեմն կոչվում է նաև Տարոնացի (Տարոն գավառում եղել է Խորնի կամ Խորոն անունով մի գյուղ):
Նրա ծննդյան տարին նույնպես որոշակի հայտնի չէ: Հիմնվելով Սամվել Անեցու ժամանակագրության վրա` բանասերները, սկսած Են-Մարտենից մինչև Էմինը և Ստեփանեն, ենթդրել են, թե նա ծնված պետք է լինի 370 թվականին և մեռած 490-ին` 120 տարեկան հասակում: Մեկ այլ ենթադրության Մովսես Խորենացին ծնված պետք է լինի 410 թվականի մոտ: Նա մանկության տարիներում սկզբնական կրթությունն ստացել է Հենց Սյունիքում, ս.Մեսրոպի այնտեղ հիմնած դպրոցում, ինչպես վկայում է Կորյունը: Աչքի ընկնելով ընդունակություններով` նա 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, ուղարկվում է Վաղարշապատ, Հայոց այն ժամանակվա կենտրոնական վարժականը, որտեղ ուսուցանում էր ինքը ս.Մեսրոպը: Այստեղ էլ նա ուսնում է 5-6 տարի, բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն: 431 թվականին Երբ Սահակն ու Մեսրոպը սուրբ գիրքն ուղղում էին ըստ հունարեն բնագրի (կամ 2-րդ անգամ էին թարգմանում)` կարիք զգացին քաջ հունագետների, քերթողական արվեստին հմուտ գիտնականների, ուստի որոշեցին իրենց ամենաընդունակ աշակերտներից մի քանիսին ուղարկել Ալեքսադրիա, գիտությունների այն ժամանակվա կենտրոնը: Նրանց մեջ առաջինն էր Մովսեսը, մոտ 22 տարեկան հասակում: Նրանք վերադարձան 439 թվականից հետո, երբ Հայաստանի 2 լուսավորիչներն ու նրանց ուսուցիչներն արդեն վախճանված էին:
Հունական մշակույթի կողմնորոշում ունենալով` Խորենացին արհամարհանքի ու հալածանքի ենթարկվեց,աղքատություն ու զրկանքներ կրեց մոտ 30 տարի, և 70-ական թվականների սկզբում, երբ արդեն 60 տարեկան ծերունի էր, եպիսկոպոս ձեռնադրվեց, որով ոչ միայն վերականգնվում էր նրա պատիվը, դադարում էին հարձակումները, այլը նպաստավոր պայմաններ էին ստեղծվում ծերունու համար` իր սիրած գրական աշխատանքներին նվիրվելու:Ու իրոք նա ծերության հասակում հարգված և շատ հեղինակավոր անձնավորություն էր, երևում է նա պատմության շատ տեղերից: Այս ժամանակներն էր ահա, որ Սահակ Բագրատունի իշխանը` նրա գիտության համբավը լսած լինելով, թեև անձամբ ոչ ծանոթ, դիմում է նրան` խնդրելով գրել Հայոց Պատմություն, հատկապես հայ թագավորների և նախարարական տոհմերի ծագման պատմությունը: Այս գործը նա ավարտեց 5 դարի 80-ական թվականներին, մոտ 483-485-ին, երբ իր խոսքով, □այր ծեր էր և հիվանդոտ և անպարապ ի թարգմանութեանց□: Նրա մահը տեղի ունեցավ հավանականորեն նույն դարի 90-ական թվականներին սկզբին (493թ.):
Նրա անունով մեր ձեռքն են հասել հետևյալ ինքնուրույն աշխատությունները`
1. Ներբողյան Հռիփսիմյանց, երիտասարդ հասակում գրված:
2. Պատմություն Հռիփսիմյանց:
3. Ճառ Վարդավառի:
4. Թուղթ առ Սահակ Արծրունի:
5. Պատմություն Հայոց:
Բայց սրանք, բացի Պատմությունից, կասկածելի են` իբրև անհարազատ գրվածքներ` Խորենացուն վերագրված: Նրա թարգմանական աշխատությունն է Պիտոյից գիրքը:
Պիտոյից գիրքը թարգմանություն է հունարենից և հավանորեն Խորենացու անդրանիկ աշխատանքներից է, գուցե հենց Ալեքսանդրիայում ուսանողության ժամանակ թարգմանված, որովհետև հունաբար լեզուն նրա մեջ շատ ավելի է նկատվում, քան Պատմության մեջ, որը Պատմահայրը գրել է Ալեքսանդրիայի վերադառնալուց մոտ 40 տարի հետո, երբ երկար կյանքը հայ միջավայրում, հայերեն գրքերի ընթերցումը, հայերի հետ շփումը շատ մեղմացրել ու չափավորել էին նրա երբեմնի ծայրահեղ հունաբանությունը:
Նրա գլուխ-գործոցն է Հայոց Պատմությունը, որը անմահացրել է Խորենացու անունը և մնացել է անմահ հիշատակարան հայ մատենագրության:
Պատմությունը բաժանված է 3 մասի կամ հատվածի, որոնք կոչվում են
1. Հայոց մեծերի ծննդաբերությունը,
2. Միջին պատմություն մեր նախնիների,
3. Մեր հայրենիքի պատմության ավարտը:
Առաջին գիրքը կամ մասը պարունակում է 32 գլուխ, որոնցից առաջին 7 գլուխները նախապատրաստական նյութեր են` (ա). Սսահակ Բագրատունու թղթի պատասխանը և նրա խնդրածը կատարելու խոստումը (բ). հունական աղբյուրներին նախապատվություն տալը, (գ).Մեր նախկին թագավորների և իշխանների անիմատասեր բարքը, (դ). Ադամի և մյուս նահապետների մասին արտաքին պատմիչների տարբեր պատմածները, (ե). Նոյի երեք որդիների ազգաբանությունը մինչև Աբրահամ, Նինոս և Արամ, (զ). Արտաքին պատմիչների ս.գրքի նման և նրանից տարբեր պատմավածքները և Ոլիմպիոդորոս փիլիսոփայի անգիր զրույցները, (է). Արտաքին հեղինակների Բել կոչվածը ս.գրքի Նեբչովթն է: 8-րդ և 9-րդ գլուխներում պատմում է իր գլխավոր աղբյուրի` Մար Աբասի մասին, որ Վաղարշակի թղթով գնում է Արշակ Մեծի մոտ և նրանից թույլտվություն է ստանումքննել Նինվեի գրադարանը:
10-րդ գլխով սկսվում է բուն հայոց պատմությունը, Հայկի պատերազմը բելի դեմ, Հայկի հաջորդները, Արամի գործերը, Շամիրամի պատերազմը Արայի հետ և այլն:
Երկրորդ գիրքը բաղկացած է 92 գլխից, սկսվում է Պարթևների ապստամբությունից Սելևկյանների դեմ և Վաղարշակին հայոց վրա թագավորեցնելուց և վերջանում է Տրդատի մահով:
Երրորդ գիրքը պարունակում է 68 գլուխ` սկսած Խոսրով Փոքրից մինչև Արշակունյաց թագավորության վերացումը, Ս.Սահակի և Մեսրոպի վախճանվելը, և այլն: