Четверг, 21.11.2024, 18:01
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0

Խաչիկ Դաշտենց

Dashtents.jpg
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խաչիկ Դաշտենց ( Խաչիկ Տոնոյի Տոնոյան )՝ հայտնի հայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ։ Ծնվել է 1909 թ. ապրիլի 15-ին Սասնա Դաշտայան գյուղում՝ հովիվի ընտանիքում։ Հարազատ գյուղի անունով էլ հետագայում ընտրել է իր գրական կեղծանունը։

Սասնա լեռներից մինչեւ Արեւելյան Հայաստան գաղթի դժվար ճանապարհին շատ բան տեսավ ու ապրեց ապագա գրողը։ Թափառում էր որբանոցից որբանոց, մինչեւ կանգ չառավ Ալեքսանդրոպոլի ( այժմյան՝ Գյումրի ) ամերիկյան որբանոցում, ուր եւ ստացավ իր միջնակարգ կրթությունը։

1932 թվականին Դաշտենցը ավարտեց Երեւանի Պետական Համալսարանի լեզվագրական ֆակուլտետը, իսկ 1940-ին՝ Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերենի բաժինը։

Գրականության մեջ առաջին իսկ քայլերից Դաշտենցը դառնում է Հայքի ամենաընթերցվող ու սիրված գրողներից մեկը։ Վաղ մանկուց նա կլանել էր ժողովրդական բանահյուսությունը, պատմություններն ու հեքիաթները, կենցաղը, սովորույթներն ու ծեսերը, որոնք հետագայում դարձան հեղինակի էպիկ արձակի հիմքը։

« Խոդեդան » (1950) եւ « Ռանչպարների կանչը » վեպերում Դաշտենցը ներկայացրել է Եղեռնի ողբերգությունը։
1947-ին ստեղծել է Տիգրան Մեծ պատմական դրաման։

Դաշտենցի բանաստեղծությունները հրապարակվել են հետեւյալ հավաքածուներում՝ « Գիրք երգերի » (1932), « Գարնանային երգեր » (1934), «Բոց» (1936), « Լեռնային ծաղիկներ » (1963)։

Խաչիկ Դաշտենցը հայտնի է նաեւ Շեքսպիրի բազմաթիվ թարգմանություններով, ինչպես նաեւ Լոնգֆելոյի « Երգ Հայավատի մասին » պոեմի թարգմանությամբ։

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz