Четверг, 21.11.2024, 18:19
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0

Ոչ ոք չսովորեցրեց

...Երբ փոքր էի, ինձ պարտադրեցին անգիր իմանալ մեր այբուբենը, բայց ոչ ոք մանրակրկիտ չպատմեց դրանց ստեղծման մասին...ես սովորեցի նաև ռուսական այբուբենը ՝ չիմանալով դրանց ստեղծողի գոնե ազգանունը...
...Հետո մեզ մաթեմատիկա սովորեցրին...գումարում, բազմապատկում...բայց ինչո՞ւ...չէ՞ որ մենք միշտ հանվում ու բաժանվում ենք մեզ սիրող մարդկանցից, հայրենիքից, սեփական ճակատագրից...Սովորեցրին «մինուսով» թվեր, բայց ինչո՞ւ, եթե դրանք իրական թվեր չէին...
...Մեզ ուսուցանեցին հին պատմությունը...միևնույնն է ոչինչ հետ չենք բերի...ո՛չ Տիգրան Մեծին, ո՛չ Մարզպետունուն, ո՛չ Սամվելին...մենք կարող ենք միայն աներևույթ հպարտանալ նրանց սխրանքներով...
...Անցնում էինք ֆիզկուլտուրա...առողջ ապրելակերպ...մինչ դեռ տղաները դպրոցի պատերի տակ ծխում էին...
...Սովորում էինք Բնագիտություն, Կենսաբանություն, Անատոմիա...ուղղակի «վերացական» կերպով պատմում և նոր դաս էին հանձնարարում...սովորեցնում էին զանազան հիվանդություններ բուժել, բայց հոգու ցավի ու սրտի կսկիծի բուժատոմսը չտվեցին...
...Մեզ դպրոցում շատ բան սովորեցրեցին, բացի...
...Բացի տխրությունը վանելուց, ուրախություն կիսելուց...
...Բացի մաքուր ընկերությունից, անկեղծ սիրուց...
...Բացի կամքի ուժից, նպատակներին հասնելու ձգտումից...
...Բացի իմաստությունից, կողնորոշվելուց...
...Բացի արդարությունից...
...Ինձ ոչ ոք չսովորեցրեց հասկանալ կողքի մարդու ցավը, լսել լռությունը, փարատել կսկիծները...
...Ոչ ոք չսովորեցրեց հասկանալ խուլ ու համրերի երաժշտությունը...
Թողեցին, որ դա սովորենք միանգամայն մենակ...հեռու դպրոցից...բայց մոտ մի դպրոցի ՝ ԿՅԱՆՔԻ ԴՊՐՈՑԻ...

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz