Вторник, 19.03.2024, 06:36
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Ալեքսանդր Մակեդոնացի

Alexandr makedonski
Ալեքսանդր Մակեդոնացի, (մ.թ.ա. 356-323), զորավար և պետական գործիչ, Մակեդոնիայի թագավոր՝ մ.թ.ա. 336–ից։ Ծնվել է Պելլայում։ Ալեքսանդրին կրթել և դաստիարակել է Արիստոտելը։ Ռազմական պատրաստությունն անցել է հոր ղեկավարությամբ։ Աչքի էր ընկնում համառ կամքով և քաջությամբ։ Հունական պոլիսների ազատագրական պայքարը ճնշելուց հետո, մ.թ.ա. 334-ի գարնանը Պարսկաստանի դեմ արշավանք սկսեց։ Հունա–մակեդոնական ստրկատերերը ձգտում էին տիրանալ Արևելքի երկրների հարստություններին, ձեռք բերել ստրուկների նոր աղբյուրներ։ Ալեքսանդր Մակեդոնացին արշավանքների ժամանակ կիրառեց պատերազմի ու մարտի նոր եղանակներ։ Սովորաբար, քանակապես զիջելով թշնամուն, Ալեքսանդր Մակեդոնացին հմտորեն մանևրում էր, հեծելազորի ու ծանր հետևակի համագործակցությամբ հաջողության հասնում գլխավոր հարվածի ուղղությամբ։ Նրա բանակը կարգապահ էր և լավ մարզված։ Մ.թ.ա. 334–ին Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակը գրավեց Փոքր Ասիայի հունական քաղաքները, որոնք ձգտում էին ազատվել պարսկական լծից, և ինքնավարություն տվեց նրանց։ 332–ին Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց ծովափնյա բոլոր նավահանգիստները, որով պարսկական նավատորմը զրկվեց հենակետերից և ապահովեց իր տիրապետությունը ծովում։ Մ.թ.ա. 331–ի ձմռանը նա առանց դիմադրության գրավեց Եգիպտոսը։ Քիմերը նրան պաշտոնապես ճանաչեցին Եգիպտոսի թագավոր։ Նույն թվականին Գավգամելայի ճակատամարտում ջախջախեց պարսիկներին, գրավեց Բաբելոնը և իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետնորդ։ Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդր Մակեդոնացին հիմնեց մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնք մեծ մասամբ կրում էին Ալեքսանդրիա անունը։ Շարունակելով արշավանքը՝ մ.թ.ա. 330–ին գրավեց Իրանական բարձրավանդակի կենտրոնական մասը, իսկ 329–ին ներխուժեց Միջին Ասիա։ Մ.թ.ա. 327–ին մտավ Արևմտյան Հնդկաստան և 326–ին գրավեց Փենջաբը։ Մ.թ.ա. 324–ին հրամայեց վերադառնալ Բաբելոն, այստեղ նոր արշավանքների նախապատրաստվելիս՝ Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ մ.թ.ա. 323–ի հունիսի 13–ին, դողէրոցքից։ Նրա ստեղծած վիթխարի, բայց անկայուն տերությունը, չունենալով ներքին տնտեսական միասնական հիմք, տրոհվեց մի շարք պետությունների։
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz