Ինձ համար ոգեշնչման աղբյուր փնտրելիս տարբեր բաներ էի ուսոմնասիրում։ Փորձում էի գտնել օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ինձ մոտիվացիա մշակել կամ ավելի արդյունավետ դարձնել աշխատանքս։ Սոցցանցերից մեկում գտա հետևյալ 20 հարցերը, որոնց պետք է պատասխանել ամեն կիրակի։ Վստահ եմ, որ ամեն շաբաթ պարբերաբար պատասխանելով նրանց, կկարողանամ ավելի կազմակերպված լինել։ Որոշեցի կիսվել նաև ձեզ հետ` հույս ունենալով, որ այս գրառումս ձեզ էլ օգուտ կտա։ Ցավոք, չիմացա հեղինակն ով է, բայց շնորհակալ եմ նրան։
Եվ այսպես` 20 հարց, որոնց պետք է պատասխանել յուրաքանչյուր կիրակի.
1. Ի՞նչ եք սովորել նախորդ շաբաթ։ - Եթե այս հարցին պատասխանելը խնդիրներ է առաջացնում Ձեզ մոտ, ապա եկել է փոփոխությունների ժամանակը։ Ձեր տարիքը բոլորովին կապ չունի։ Դուք պետք է նոր բան սովորեք ամեն շաբաթ։
2. Ո՞րն է անցած շաբաթվա Ձեր ամենամեծ ձեռքբերումը։ - Ձեր ձեռքբերումների մասին մտածելը լավ առիթ է ինքնավստահություն ու բավարարվածություն զգալու համար։ Դա նաև Ձեր առաջընթացին հետևելու լավ միջոց է։
3. Անցած շաբաթվա ո՞ր պահն է եղել ամենաանմոռանալին և ինչու՞։ - Այս ձևով դուք կկարողանաք Ձեզ համար բացահայտել նոր նախասիրություններ ու նպատակներ, նաև` Ձեր ժամանցն ավելի բազմազան դարձնել։
4. Ո՞րն է №1 նպատակը, որին Դուք պետք է հասնեք եկող շաբաթ։ - Մնացած ամեն ինչը երկրորդական է։ Պետք է դիտարկել հենց այդպես։ Սակայն չի նշանակում, որ պետք է մոռանալ երկրորդական նպատակների մասին։
5. Ի՞նչ կարող եք անել հենց այս պահին, որ հաջորդ շաբաթն ավելի քիչ ծանրաբեռնված դառնա։ - Ձեր օրացույցի մեջ հիշեցումներ նշեք` գնալ գնումների, մաքրություն անել, մեքենան տանել ստուգման և այլն։ Այս ձևով դուք ավելի կազմակերպված կլինեք։
6. Այն ամենից, ինչի դեմ պայքարել եք նախկինում, ո՞րը կարող է վերաբերվել հաջորդ շաբաթվան։ - Միտքը կայանում է նրանում, որ պետք է դաս և փորձ քաղեք այդ պայքարից և ինքներդ Ձեզ ավելի լավ նախապատրաստեք նման իրավիճակների ապագայում։
7. Ինչի՞ վրա եք ավելորդ ժամանակ ծախսել նախորդ շաբաթ։ - Փորձեք դրանից խուսափել ապագայում։ Սահմանափակեք Ձեզ այն ամենից, ինչը շեղում է Ձեզ։
8. Արդյո՞ք ձեզ հետ ինչ-որ ավելորդ բան եք տանում հաջորդ շաբաթ։ - Լինի դա ֆիզիկական, թե հոգեբանական խառնաշփոթ, Դուք պետք է լիկվիդացնեք այն։ Ազատվեք ամեն ավելորդից, ինչի շնորհիվ պարզություն կստանաք ամեն ինչում։
9. Այն ամենից, ինչից Դուք խուսափում եք, ո՞րն է պարտադիր անել։ - Գծեք աղյուսակ, որում Ձեր յուրաքանչյուր անելիքի դիմաց գրված կլինի ժամանակ, որ պատրաստվում եք ծախսել այդ գորխի վրա։ Երկուշաբթի առավոտյան սկսեք այն գործերից, որոնք պահանջում են ընդամենը 2 րոպե և ավելի քիչ։
10. Ինչպիսի՞ հնարավորություններ են կանգնած ամենավերևում։ - Եթե դրանք դեռ հասանելի են, ու Դուք ցանկանում եք հասնել դրանց, պլան կազմեք, թե ինչպես կարող եք դրանց հասնել եկող շաբաթ։
11. Կա՞ արդյոք որևէ մեկը, ում հետ Դուք ցանկանում եք խոսել։ - Պարբերական շփումը կարող է կանխել կոնֆլիկտը, նախքան այն կհասնի իր կուլմինացիոն կետին։ Պահպանեք հարաբերությունները Ձեր շրջապատի մարդկանց հետ։
12. Կա՞ ինչ-որ մեկը, ում Դուք պետք է խորին շնորհակալություն հայտնեք։ - Ամեն շաբաթ ժամանակ հատկացրեք շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր օգնել են Ձեզ։ Ձեր այդ ժեստը երբեք աննկատ չի մնա։
13. Կա՞ ինչ-որ մեկը, ում ցանկանում եք օգնել։ - Ձեր ուզածին հասնելու ամենաազնիվ ճանապարհը կայանում է նրանում, որ օգնեք ուրիշներին հասնել նրան, ինչ նրանք են ուզում։ Մարդիկ հիշում են լավությունը, և երբ հասնի օգնություն խնդրելու ժամանակը, նրանք ուրախությամբ կանեն դա Ձեզ համար։
14. Որո՞նք են մոտակա 3 տարիների գլխավոր 3 նապտակները։ - Դուք հաջողության չեք հասնի այնքան ժամանակ, մինչև իրական նպատակներ չդնեք Ձեր առջև։
15. Ձեր վերջին գործողություններից ո՞ր մեկն է Ձեզ առաջ տարել դեպի Ձեր նպատակները։ - Եթե Դուք չեք կարողանում նմանը հիշել, ապա ժամանակն է ինչ-որ բան փոխելու։
16. Ո՞րն է Ձեր հաջորդ քայլը նպատակին հասնելու համար։ - Ամեն քայլի իմացությունը ամբողջն իրագործելու բանալին է։
17. Հաջորդ շաբաթ կայանալիք ինչի՞ն եք անհամբերությամբ սպասում։ - Պատասխանը կարող է Ձեզ ծառայել որպես մոտիվացիա` շարժառիթ։ Եթե չեք կարող այս հարցին պատասխանել, մտածեք մի բան, որին կսպասեք։
18. Ի՞նչն է Ձեր վախը։ - Գիտակցորեն մոտեցեք ձեր վախերին ամեն շաբաթ և պարբերաբար աշխատեք դրանցից ազատվելու վրա։
19. Ինչի՞ համար եք ամենաշատը երախտապարտ։ - Դա լավ միջոց է իրերին հեռանկարով նայելու և տեսադաշտից ոչինչ բաց չթողնելու։
20.Եթե հաջորդ շաբաթը լիներ Ձեր կյանքի վերջին շաբաթը, ինչպե՞ս կանցկացնեիք այն։ - Կյանքը կարճ է։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք մտերիմների հետ։