Պետրոս I Մեծ (Պյոտր Ալեքսեևիչ; ռուս.՝ Пётр Алексе́евич Рома́нов, Пётр I, կամ Пётр Вели́кий, 1672թ. հունիսի 9(հին տոմարով` մայիսի 30) — 1725թ. փետրվարի 8 (հին տոմարով` հունվարի 28)) — Մոսկովյան պետության արքա Ռոմավոնվերի հարստությունից (1682 թվականից), համայն Ռուսիո առաջին կայսր (1721 թվականից)Լ Ռուսական պատմագրության կողմից համարվում է 18-րդ դարում Ռուսատանի զարգացման ուղղությունը կանխորոշած նշանավոր պետական գործիչներից մեկը:
Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց 1682թ.` 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել 1689 թվականից: Մինչև իր մահը 1696թ. նրան գահակից էր նրա եղբայր Իվան V-ը: Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներով: 1698թ. վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և ամատական բարեփոխումներ: Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առաջփնյա շրջանների ընդգրկման միջոցով` Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի միջոցով: Դա թույլ տվեց նրան 1721թ. հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը: Պետրոս Առաջինը վախճանվել է 1725թ., սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ամբողջ ընթացքում: