Четверг, 21.11.2024, 17:42
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0

Շատ բարդ բաներ

Չկա մի մարդ, ով փոքր ժամանակ մտածած չլինի, որ մեծահասակները իրեն չեն հասկանում: Նրանք ունեն իրենց այլ աշխարհը, մեծերի աշխարհը, որը մագնիսի պես մեզ ձգում էր: Եվ մենք ունեինք միայն մեկ «երազանք», որքան հնարավոր է շուտ մեծանալ, չէ՞ որ մեզ թվում էր, որ միայն այդ դեպքում կունենաք մեր ազատությունը արդեն ՄԵՐ մեծերի աշխարհում:Եվ ահա մենք մեծանում ենք, աստիճանաբար, ամեն մի նոր իրադարձության հետ, ամեն նոր օրվա հետ…առաջին սիրահարվածության, առաջին երջանկության և առաջին տխրության հետ…մեծանում ենք ամեն օրվա փորձի հետ: Մենք ապրելով մեր կյանքի ամեն մի օրը, չենք էլ նկատում, թե այդ օրը ինչպես մեզ մեկ օրով ևս հեռացրեց մեր մանկությունից` իր հետ տանելով ևս մեկ չիրականացած երազանք:
Եվ չնայած, որ մենք դա չենք ցանկանում, բայց շատ դեպքերում չենք գիտակցում, որ ետդարձի ոչ մի ճանապարհ չկա, և այն ամենը ինչին ձգտում ենք, ժամանակի ընթացքում ամբողջապես կամ մասամբ կունենաք, որովհետև այդպիսին է կյանքը:
Բայց չգիտես ինչու մենք չենք նկատում, թե ինչպես ենք փոխվում, նկատում ենք միայն արդյունքը, որովհետև միայն դրա հետևից վազելով ենք հայտնվել, այնտեղ, որտեղ հիմա ենք: Թվում է, թե պառկեցինք քնելու փոքր երեխա, իսկ արթնացանք արդեն մեծ: Իսկ դա իրականում այդքան էլ հանկարծակի տեղի չունեցավ, պարզապես մարդը երևի իր էությամբ է այդպիսին, որ չի նկատում իր կյանքում ոչնչի ընթացքը, նրան հետաքրքիր է միայն արդյունքը:

Երբ մեր մեջ սպանում ենք երեխային, ով աշխարհին որպես հեքիաթի է նայում, ով հավատում է հրաշքների, հավատում է, որ ամեն ինչ բարի ավարտ է ունենում…հենց այդ ժամանակ սպանում ենք նաև մեր հոգու մի մասնիկը, շատ կարևոր մի մասնիկը…Իսկ ի՞նչ է լինում այդ ժամանակ…
Մենք դադարում ենք հավատալ, որ ամենալավը դեռ առջևում է: Չենք հավատում, որ կարող ենք դավաճանությունից ու հազարավոր հիասթափություններից հետո կրկին սիրել: Դժվարությամբ ենք հավատում, որ կան նաև լավ մարդիկ, կա անկեղծ սեր, կա իսկական ընկերություն: Փորձում ենք ստիպել մեզ չերազել, հավատալով, որ կարող ենք ապրել առանց երազանքների և հույսերի…Բայց դա ՉՊԵՏՔ է այդպես լինի: Չէ որ վաղվա օրը մեզ նոր հնարավորություններ է տալու: Լինելու են նոր ժպիտներ, նոր խոսքեր, նոր իրադարձություններ, որոնց մենք այդպես էլ նշանակություն տալ չսովորեցինք, չհասկացանք, որ հենց դրանք են մեր կյանքի լույսը, դրանք են որոշում մեր կյանքի ընթացքը: Պետք է հասկանանք, որ աշխարհը կանգ չի առնում, միայն մենք ենք կանգ առնում ու կորցնում մեր ուղին: Սկզբում մենք ձգտում ենք մեծանալ, կորցնելով մեր ներկան, ապրում ենք մի ապագայում, որը դեռ դատարկ է, որը դեռ պետք է կառուցենք, կառուցենք ԱՅՍՕՐ…իսկ հետո էլ կանգ ենք առնում և կրկին թողնելով մեր ներկան, փորձում ենք ետ գնալ անցյալ, որտեղ արդեն դատարկ է, չկա ոչինչ, այնտեղ էլ ոչ մի բան առաջվանը չէ…Երբեք ուշ չէ ապրել ներկայում: Երբեք ուշ չէ դառնալ այն, ինչ երազել ես: Տարիքը, հիասթափությունները, հաջողությունները և պարտությունները ոչ մի նշանակություն չունեն: Միշտ էլ հնարավոր է երազանքը իրականություն դարձնել: Երազանքը նման է ծաղկի, և եթե ուզում ենք, որ այն իրականանա, պետք է այն ցանել, խնամել և ջրել…Ինչ-որ մեկի մոտ դա ընդամենը մեկ ծաղիկ է, մեկի մոտ մի ամբողջ այգի, իսկ մեկի մոտ էլ ամբողջ կյանքի ընթացում այդպես էլ դատարկ սերմերը ձեռքի մեջ մնալով հողին չեն հասնում…Իսկ եթե ձեր մեջ երեխային սպանած չլինեք, նա երբեք չի թողնի այդ գեղեցիկ ծաղկի սերմերը առանց հողի, նա դրանց համար հող կգտնի և կյանք կտա ձեր կյանքի ծաղկին…

 

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz