Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 4 Гостей: 4 Пользователей: 0 |
ԱնպատասխանԲարև… Ես էլի գրում եմ քեզ, գրում հերթական անպատասխան նամակը, որ երևի երբեք էլ ձեռքդ չընկնի: Այսօր կրկին շուտ արթնացա, մոտեցա պատուհանիս, մռայլ երկնքից նեղացած դեմք ընդունեցի ու հասկացա, որ ևս մի օր եմ պատրաստվում ապրել: Հասկացա, որ շնորհակալ եմ այս օրվանից, շնորհակալ եմ, որովհետև կրկին մի շանս ինձ տվեց` հնարավորություն զարդարելու ներկաս և ստեղծելու ապագայիս էսքիզները: Դու կողքիս չես ու գուցե դրանից է, որ կրկին քեզ եմ գրում, գրում` պատկերացնելով ժպիտդ, ծիծաղդ, շարժումներդ…Դուրս գալով շենքից կրկին ձախ նայեցի, ենթագիտակցությունս ամեն առավոտ դեռ քեզ է որոնում: Տեսնու՞մ ես` խոստացել էի, որ նոր օրվա ընձեռած հնարավորությունից օգտվելու են, բայց օրս նախորդի նման եմ սկսել…Ես չեմ կորցրել քեզ, ես գիտեմ, որ դու այդտեղ ես, այնտեղ, որտեղ չնայած ձմռանը` լիքը լիքը դեղին տերևներ կան: Գիտեմ, որ էլի հոգնած ես, որ,չ նայած դրան, էլի արագ ես քայլում: Գուցե հիշում ես ինձ, չգիտեմ… Ենթագիտակցությունս երբեք էլ չի դադարի որոնել քեզ, ինչքան էլ որ փոխեմ նոր օրվա ռիթմը: Կարոտը եկել թթվածնին է փոխարինում. իսկ ինձ թվում է դու գիտես, որ մարդ արարածը թթվածնից բացի ուրիշ ոչինչ շնչել չի կարող: Կարոտը խեղդում է… Ես քեզ չեմ տեսնի, նամակս էլ չեմ տա. քո աշխարհում նամակներիս համար անկյուն չկա: Կպահեմ քեզ աղոթքներումս, սրտումս, հոգումս: Պատկերդ աչքերիս խորքում կպահեմ, իսկ ձայնդ` ականջներումս, քեզ հետ կերջանկանամ, քեզ հետ կտառապեմ… Նամակիս համար վերջաբան գրել չեմ կարող`զգացմունքներս անվերջ են և խճճված… Երջանիկ եղիր… |
Որոնում
|