«Նա հոգեբանական անալիզի վարպետ է, ունի դիտող սուր աչք, թափանցող միտք, օժտված է հումորով, նրա լեզուն յուրահատուկ է՝ անհատական մի ոճ, որ գեղեցիկ է ինքնին՝ հարուստ ինքնուրույն պատկերներով, անսպասելի մետաֆորներով, թևավոր դարձվածքներով: Այս բոլորը որոշ չափով նոր գեղեցկություն են բերում մեր գրական ոճի մեջ»
Ավ. Իսահակյան
«Դեմիրճյանի ոճը իրոք բարդ էր և նրան թարգմանելը՝ դժվար է: Նրա գրելաձևը լավագույնս արտահայտում էր նրա խառնվածքի և անհատականության բարդությունը, ուր կյանքի նկատմամբ փիլիսոփայական սևեռումին միահյուսվում էին պաթետիկ հուզմունքը և կծու սարկազմի վերածվող հեգնանքը: Նա և ինքնասույս փիլիսոփա էր, քնքուշ քնարերգու և անհարկու մերկացնող»
Բերտա Բրայնինա
«Թե՛ մանրապատումներում և թե՛ պատմվածքներում Դ.Դեմիրճյանը գեղագետ է ու փիլիսոփա, լավատես է ու կենսասեր գրող, որն ապրել է անցյալ դարի մեկ քառորդը և ներկա դարի կեսը, հնից ժառանգելով գորովալից սեր ու հոգատարություն իր ժողովրդի խոսքի, լեզվի հանդեպ և հարգանք գրողի գործի նկատմամբ, ինչպես նաև աշխատանքային փորձի հարուստ փորձ»
Վերա Սմիռնովա
«Հայ գրականության երկու դասականները՝ Ավ. Իսահակյանը ու Դ. Դեմրիճյանը, իրենց ստեղծագործությամբ օգնեցին ամրապնդելու հայերի ու վրացիների եղբայրության անքակտելի կապերը այնպես, ինչպես Իլյա Ճավճավաձեն և Ակակ Ծերեթելին, ինչպես և մենք՝ ժամանակակից գրողներս: Դրա առհավատչյան մեր ժողովուրդների երկու հազարամյա սերտ բարեկամությունն է: Եվ սրանք լոկ խեսքեր չեն: Մեծ գրողը վիթխարի տաղանդով ամրացրեց այդ սերը իր «Վարդանանք» էպոպեայով»
Կոնստանտե Գամախուրդիա