Четверг, 21.11.2024, 18:38
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

Հետ ես նայում ու հասկանում…

Լինում են պահեր, երբ արդեն որպես «դիտորդ» հետ ես նայում քո անցած կյանքին, ու հանկարծ հասկանում ես, որ քեզ հետ, քո կողքին կյանքիդ ուղիով են քայլել հարյուրավոր մարդիկ: Նրանցից շատերը չեն հասցրել քո կողքով` քեզ հավասար քայլել, հետ են մնացել, երկար են կանգ առել կյանքի մի փուլում…ոմանք էլ միայն հասցրել են դիպչել ձեռքիդ…Շատերին անգամ մի հայացք չես նետել, իսկ ոմանց նույնիսկ համբույրներ նվիրել…
Հետ ես նայում անցյալ ու հասկանում, որ միշտ էլ ցանկացել ես ավելի լավը դառնալ, ազնիվ և արդար լինել, ավելի մեծահոգի ու բարի…բայց միշտ էլ գտնվել են մարդիկ, ում հանդեպ այդպիսին չես եղել: Միշտ ցանկացել ես քո ուրախությամբ կիսվել մարդկանց հետ, բայց հասկացել ես, որ նրանք նախանձում են, ցանկացել ես լաց լինել և կիսվել մարդկանց հետ քո տխրությամբ, բայց հասկացել ես, որ նրանք քեզ թույլ մարդ են համարում…
Հետ ես նայում ու ՑԱՎՈՎ հասկանում, որ մեզանից շատերը կարողանում են նայել աչքերի մեջ ու ստել: Շատ քիչ մարդիկ են կարողանում ազնիվ լինել, առանց հայացքը փախցնելու ասել «ես սիրում եմ քեզ»…Շատերն են սովորել ճնշել իրենց սրտում ամենանուրբ, ամենաբարի զգացմունքները:
Հետ ես նայում ու հասկանում, որ ժամանակի ընթացքում հիշողությունիցդ ջնջվում են դեմքերը, անունները, բայց ոչ երբեք զգացածդ ու ապրածդ: Դրանք ասես յուրօրինակ դասեր լինեն, որ ամբողջ կյանքում ուղեկցում են քեզ:
Հետ ես նայում ու համոզվում, որ կյանքը իրոք թատրոն է, որը բոլոր բուհերից լավ է սովորեցնում դերասանական վարպետությունը, իսկ մարդիկ դերասաններ են…պարզապես լավ դերասանները քեզ հետ մի պիեսից մյուսն են տեղափոխվում, իսկ վատերը հեռանում քո կյանքի թատրոնից:
Հետ ես նայում ու հասկանում, որ դու այդպես էլ չսովորեցիր մարդկանց ԼԱՎ ճանաչել: Հականում ես, որ սխալվել ես, և այն մարդիկ, ում հետ պատրաստվում էիր ամբողջ կյանքդ ապրել, վաղուց արդեն քո կյանքում չեն, իսկ այն մարդիկ, ում քո կյանքում պատահական անցորդներ էիր համարում, մինչև հիմա կողքիդ են…

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz