Четверг, 21.11.2024, 17:45
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Չեմ հավատում

Չեմ հավատում, որ կա աշխարհում այն ինչ չկա, եւ որ չկա աշխարհում այն ինչ կա…
Կարծես մեղավորներ եմ փնտրում, իսկ միակ մեղավորը ժամանակն է, որի համար ամեն ինչ ոչինչ է, որի համար չկան ոչ մի կարեւոր ու անկարեւոր բաներ, կա միայն ու միայն առաջ շարժվելու սկզբունք` իր ճանապարհին փոխելով ամեն ինչ…
Ժամանակը, որ ժամանակ առ ժամանակ մարդկանց է բերում մեր կյանք, ապա տանում խաբեբա խաչագողի պես:
Այդ տարօրինակ ժամանակը, որ երբեմն հաշված ամիսներում ավելի հասուն է դարձնում քան տարիներ շարունակ չէր արել: Որ տարօրինակ կերպով խոցոտում է, բայց չի սպանում, ապա հույս է տալիս, որ կբուժի… Չէ՞ որ ժամանակը բուժում է վերքերը… Ապա հրավիրում է իր ընկերներից մեկին` Կամքին, որ ուժ բերի…
Իսկ դու զարմանում ես, թե որտեղից ստացար այդ անբացատրելի ուժը ոտքի կանգնելու, առաջ շարժվելու, զսպելու արցունքներդ, պայքարելու ու հիանալու ինքդ քեզանով…
Իսկ զարմանալու ոչինչ չկա… Չէ՞ որ բոլորս մի միասնականության կտոր ենք, որ կոչվում է "Բնություն”… Պարզապես այնքան ենք հեռացել, որ մոռացել ենք…Եվ ժամանակն է որ ժամանակ առ ժամանակ հիշեցնում է մեզ մեր իսկ մասին:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz