Четверг, 21.11.2024, 18:05
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0

Ինքնազարգացման մասին

Մենք չենք կարող անել ամեն ինչ, բայց մենք կարող ենք անել ավելի շատ, քան սովորաբար անում ենք (Ջեյմս Բյուջենտալ):

Գիտեք, ես շատ անկատար մարդկային արարած եմ: Շատ հեռու եմ կատարյալ լինելուց և հաճախ եմ սխալվում: Բայց ես սովորում եմ: Եվ աշխատում եմ չկրկնել իմ սխալները: Չնայած երբեմն դրանք կրկնում եմ: Ինչո՞ւ: Ամեն ինչ շատ պարզ է: Որովհետեւ ես հիմար եմ ու ոչ կատարյալ: Այդ պահերին ես ինձ առավել չեմ սիրում: Բայց անում եմ ամեն ինչ, որպեսզի երրորդ անգամ նույն սխալը թույլ չտամ: Այդպես ես քիչ-քիչ կատարելագործվում եմ: Թեկուզ քիչ, բայց դա արդեն առաջընթաց է… Ինչ-որ բանը ավելի լավ է, քան ոչինչը (Խարուկի Մուրակամի):

Ամենամեծ սնանկը այս կյանքում նա է, ով սպառել է կյանքի հանդեպ կիրքը (Մեթյու Արնոլդ):

Մարդն ավելի շատ ապրում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է փնտրում (Դոստոյեվսկի):

Միայն դատարկ մարդիկ գիտեն իրենք իրենց (Օ. Ուայլդ):

Եթե դուք ուզում եք շատ վեր բարձրանալ, օգտագործեք սեփական ոտքերը: Թույլ մի տվեք ուրիշներին ձեզ տանել, մի նստեք նրանց գլխին և ուսերին (Նիցշե):

Երբեք ուշ չէ ձեզ հարցնել՝ ես զբաղվում եմ գործով, թե՞ հիմարությամբ (Ա. Չեխով):

Կյանքը դա անընդհատ կատարվող փոփոխություն է: Երբ շարժումը կանգ է առնում, մարդը ծերանում է և մահանում (Ա. Մորուա):

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz