Վարդան Այգեկցին ապրել է XII-XIII
դարերում: Նա ծնվել է Կիլիկիային
արևելյան կողմից սահմանակից Տլուք գավառի Մարաթա բնակավայրում:
Մատենագրության մեջ նա երբեմն կոչվում է Վարդան Մարաթացի: Կրթություն է
ստացել Կիլիկիայի Արքակաղին վանքում, արժանացել վարդապետական աստիճանի:
Վարդան Այգեկցին եղել է քարոզիչ վարդապետ, շրջել է բնակավայրից բնակավայր և
քարոզներ ասել հայ բնակչության համար, եղել է ճանաչված հեղինակավոր
հոգևորական:Հայտնի է, որ 1198 թվականին Վարդան Այգեկցին ներկա է եղել
Կիլիկիայի Լևոն Բ թագավորի թագադրման արարողությանը:Նա 1210 թվականից
գործել է Այգեկ վանքում: Այստեղից էլ ստացել է Այգեկցի մականունը: