Հենրի Ադամս
Արցունքներն անհամեմատ քիչ են լինում, եթե կա մեկը, ում հետ կարելի է հեղել դրանք։
Ալֆիերի
Ընկերությունն անխզելի է դարձնում և նրա հմայքը կրկնապատկում է մի զգացում, որը պակասում է սիրուն` համոզվածություն։
Բալզակ
Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։
Բեկոն
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։
Գրասիան
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։
Գրաֆ
…Եթե ուզում ես ընկերներիդ ծառայություն մատուցել, ապա պետք չէ լռության մատնել նրանց թերությունները։
Դեբիդուր
Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։
Եվրիպիդես
Անվստահելի հանգամանքներում էլ իմացվում է ընկերոջ հավատարմությունը։
Էննիուս
Կենցաղային ոչ մի բարիք մեզ համար հաճելի չի լինի, եթե մենք վայելում ենք այն` չբաժանելով դա ընկերների հետ։
Էրազմ Ռոտերդամցի
Եթե բախտն առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկերներ է տալիս։
Թելման
Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ նրանով, թե ինչ ծառայություններ ենք մենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում։
Թուկիդիտես
Ընկերությունը պետք է լինի անսահմանորեն ավելի հանդուրժող, քան սերը։
Ժանլիս
Իսկական ընկերության մեջ սովորական մարդկանց համար անհասանելի հմայք է թաքնված։
Լաբրյուեր
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
Լառոշֆուկո
Առավել ամոթալի է ընկերներին չվստահել, քան նրանցից խաբված լինել։
Լառոշֆուկո
Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։
Լառոշֆուկո
Քայլ առ քայլ` առևտրի օրենքն է, սակայն ոչ ընկերության։ Առևտուրը ընկերություն չի ճանաչում, բայց և ընկերության մեջ չպետք է առևտուր լինի։
Լեսինգ
Կարողացիր ընկեր լինել` ընկեր կգտնես։
Կրասիցկի
Ես ամենից շատ սիրում եմ ընկերոջը նրա համար, որ նա թերություններ ունի, որոնց մասին կարելի է խոսել նրա հետ։
Հեզլիթ
Միայն ընկերոջ ձեռքը կարող է փշերը սրտից հանել։
Հելվեցիուս
Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։
Հիպել
Աստված մեզ ազգականներ է պարգևում։ Ընկերներ, փառք աստծո, մենք ինքներս ենք ընտրում։
Էթել Մամֆորդ
Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է. և ընկերության ուրախություններից է այն, որ կա մեկը, ում կարելի է գաղտնիք վստահել։
Մանձոնի
Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։
Միզներ
Ապրիր մարդկանց հետ այնպես, որ քո բարեկամները չարակամներ չդառնան, իսկ չարակամները` բարեկամներ։
Պյութագորաս
Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։
Պուբլիլիոս Սիրոս
Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։
Պուբլիլիոս Սիրոս
Ընկերը նա է, ով ամեն անգամ, երբ դու զգում ես նրա կարիքը, կռահում է այդ մասին։
Ռենար
Մտերմությունը կարող է լինել առանց փոխադարձության, բայց ընկերությունը` երբեք։
Ժան Ժակ Ռուսո