Պատկանյան Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8.11.1830, Նոր Նախիջևան — 26.8.1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Պատկանյանի որդին:Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843—49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել է Թիֆլիս:Առաջին ստեղծագործությունները՝ «Պանդուխտ հայ ի Փարեզ», «Զարմայր Նահապետի մահը» (պոեմներ), «Առավոտյան երգ շինականաց», «Երեկոյան երգ շինականաց» (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850—51-ին «Արարատ» շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի:Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է:1851-ին Պ. սովորել է Դորպատի համալսարանում, գրել ուրախության, գինու, վայելքի, ինչպես նաև հեռավոր հայրենիքի փառաբանման տրամադրություններով հագեցած բանաստեղծություններ («Հայոց գինին», «Թիֆլիսի քեֆ»): 1851-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակ-ը:1852-ին ուսանողներ Գ. Քանանյանի և Մ. Թիմուրյանի հետ հիմնել է Գամառ-Քաթիպա ընկերությունը: Գամառ-Քաթիպայի տետրակները լույս ընծայելու համար 1854-ին տեղափոխվել է Պետերբուրգ, ընդունվել տեղի համալսարանի արլ. ֆակուլտետի հայ-վիրա-թաթարական բաժինը: 1855-ին լույս է տեսել Գամառ-Քաթիպայի առաջին պրակը՝ «Գրե այնպես, ինչպես որ խոսում են, խոսե այնպես, ինչպես որ գրում են» բնաբանով: Պ. ձգտել է իր խոսքին տալ ժողովրդին հարազատ, կենդանի, կենսունակ արտահայտություն: Նրա լեզվական հայացքներն իրենց արտացոլումն են գտել «Արաքսի արտասուքը» (1856), «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» (1856) ստեղծագործություններում:1857-ին Պ. դարձել է Մ. Բադաղյանի ստեղծած «Երիտասարդ Հայաստան» խմբակցության անդամ, որի նպատակն էր Հայաստանի ազատագրումը դարավոր լծից:1857—62-ին գրել է «Պատմություն Մեծին Պետրոսի...», «Նապոլեոն Բոնապարտ», «Մարտին Լյութեր» (անտիպ) աշխատությունները, որոնց օրինակով կամեցել է ոգեշնչել հայ ժողովրդին, «Դև Մրուս», «Քյոռ Օղլու» պոեմները, որտեղ մարմնավորել է անկախության համար պայքարող հայ մարտիկներին: 1863—64-ին հրատարակել է «Հյուսիս» շաբաթաթերթը, որի էջերում նկարագրել է Զեյթունի հերոսամարտի դրվագները:1866-ին մեկնել է Նոր Նախիջևան, որտեղ, ուսումնա-կրթական աշխատանքներին զուգընթաց, ստեղծագործել է, արտահայտել ազատաբաղձ գաղափարներ, որոնք արտացոլվել են Նոր Նախիջևանի բարբառով գրած «Չախու», «Պաց ազպար», «Տիրացինս» (1875), «Կիւլզատե» պատմվածքներում և «Նոր Նախիջևանի քնար» (1878) ժողովածուում:1875-ին թուրք բռնապետության դեմ Հերցեգովինայում և Բոսնիայում բռնկած սլավոնների ապստամբության լուրը ստեղծագործական նոր լիցք է հաղորդել Պ-ին, և նա գրել է «Ազատ երգեր» բանաստեղծությունների շարքը:Բեռլինի կոնգրեսից (1878) հետո տիրող ծանր հիասթափության տարիներին Պ. շարունակել է ստեղծագործել նույն ոգով: 1880-ական թթ. ստեղծել է «Փառասեր», «Ես նշանած էի», «Տիկին և Նաժիշտ» վիպակները, որոնցից առաջինում ներկայացրել է օտարամոլ, միայն անձնական բարօրության մասին մտածող հային, իսկ երկրորդում գովերգել է ասպետական գծերով օժտված, ազնիվ անձնազոհ հերոսին: