Четверг, 21.11.2024, 17:44
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Քեզ խլեցին ինձնից

Հաճախ մենք լռում ենք, ու ինքներս մեր մեջ ընդունում մեր պարտությունը: Մենք գլխիկոր կանգնում ենք, ու նայում, թե ինչպես են մեզանից տանում մեր ամենասիրելին: Դա կարծես նման լինի փոքրիկ երեխայի, ում ձեռքից իր կոնֆետը խլեց ավելի մեծ մեկը: Փոքրիկը գոնե կարող է լաց լինել, իսկ մենք պիտի ցույց չտանք մեր թուլությունը, ու պիտի ձևացնենք, թե չէինք էլ պայքարում: Ցավոտ է հասկանալ այս ամենի դաժանությունը, ցավոտ է զգալ պարտությունը , ու ոչինչ չկարողանալ անել....Այնքան դժվար է սպասելը...ժամեր, օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ...Սպասել, իսկ սպասելու ընթացքում մեզ համոզել, թե էլ չենք սիրում, որ չենք կարոտւմ, իսկ հետո պարզապես զգացմունքներից խելագարվել այն պատճառով, որ կա փոքրիկ հնարավորություն հանդիպելու, ձայնը լսելու , գրկելու: Իսկ երբ մենք ունենալով այդ հնարավորությունները՝անկախ մեր կամքից կորցնում ենք դրանք, մեզ ոչինչ չի մնում անելու.խելագարվում ենք: Հոգին փոթորկի մեջ է ընկնում, խառնվում իրար, սիրտը հիշում է ջերմությունը , ու իր բոլոր զարկերակներով ու երակներով տենչում նորից զգալու....Ամենացավալի սպասումը այն սպասումն է, որը այդպես էլ երջանկություն չի դառնալու, որը չի վերջանալու գրկախառնությամբ, ջերմությամբ: Մարդն ունակ է ամեն ինչ տանել, միայն իմանա, որ վերջում կա իմաստ, իսկ ես սպասում եմ ՝իմանալով, որ այդ իմաստը չկա, չի լինելու: Հուզառատություն, որը թաքցնում ենք դեմքի սառը ու անզգա միմիակների ներքո, ու ոչ մեկը չի էլ ցանկանում ջերմացնել, ու զգալ իրականը: Մենք ավելի հեշտ ընդունում ենք այն, ինչ կա, ու չենք փորձում եղածում փնտրել ավելին: Մենք թողնում ենք մեր ունեցածը , ու գնում նորը որոնելու: Երբևէ ոչ մեկիս մտքով չի անցնում մեր ունեցածի մեջ փնտրել մեր ուզածը, ու նույնիսկ չգտնելու դեպքում՝ստեղծել:<<Գտիր իմ մեջ, ինչ փնտրում ես, իսկ եթե չես կարող՝ ես մեղավոր չեմ>>: Երանի ամեն մեկը հասկանար, թե որքան իմաստ կա այս մի նախադասության մեջ, որքան հավատ դիմացինի նկատմամբ, որքան կարոտ: Մենք արժեզրկում ենք արժեքները, անիմաստ կրկնում, որ սիրում ենք, կարոտում ենք, կրկնում, առանց գիտակցելու, որ դրանք դիմացինը սրտին մոտ է ընդունում: Մենք միշտ վախենում ենք, որ մեզ կթողնեն, կդավաճանեն, որ ցավ կզգանք, իսկ ինքներս հանգիստ թողնում ենք, դավաճանում, ցավեցնում, իսկ հետո զարմանում ենք այն բանի համար, որ մեզ հետ մեզ պես վարվեցին:Անհնարին է այսքան մեծ կարոտով ապրել, անհնարին է այսքան հակասել ինքս ինձ, այսքան վիճել ինքս ինձ հետ, այսքան չահամաձայնվել ու հակադրվել: Տողերս էլ են սկսել հակազդել իրար, ամեն ինչ իմ մեջ բաժանվել է երկու մասի: Մի մասը միայն զգումը, մյուսը՝մտածում, իսկ մտքերս կամաց-կամաց մարում են, ես զգում եմ , միայն զգում....Կարոտ եմ զգում, փոթորիկ եմ զգում, աչքերիդ ալիքներն եմ զգում....Դրանք խեղդում են ինձ, դրանք խորտակում ու հաղթում են ինձ.....

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz