Вторник, 19.03.2024, 13:47
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Մխիթար Գոշ




Մխիթար Գոշը խոր հետք է թողել հայ գրավոր մշակույթի զարգացման վրա: Նրա առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ իբրև ինքնուրույն գրական տեսակ: Գոշը ապրել և գործել է մի ժամանակաշրջանում, երբ թե´ Կիլիկիայում և թե´ բուն Հայաստանում արդեն կազմավորվել էին հայկական պետություններ՝Ռուբինյանների և Զաքարյանների գլխավորությամբ: Մխիթար Գոշն իր մտավոր գործունեությանբ ջանում էր ծառայել ազգային պետականության ամրապնդմանը:Մխիթար Գոշի մասին կենսագրական որոշ տեղեկություններ է հաղորդում XIII դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Գոշը ծնվել է XIIդ.. մոտ 20-ական թվականներին հայաշատ Գանձակ քաղաքում: Տեղում կրթություն ստանալուց հետո նա աշակերտել է Հովհաննես Տավուշեցի վարդապետին՝ նրանից ստանալով վարդապետական աստիճան: Բայց չբավարարվելով ձեռք բերածով՝ Մխիթարը մեկնում է Կիլիկյան Հայաստան, կատարելագործվում տեղի մեծահամբավ վարդապետների մոտ: Վերադառնալով Արևելյան Հայաստան՝ Գոշը որոշ ժամանակ մնում է Խաչենում, ապա հաստատվում է Կայենո գավառի Գետիկ վանքում, հիմնում դպրոց, գբաղվում կրթական գործունեությանբ: Երբ երկրաշարժից ավերվում են Գետիկն ու մերձակա գյուղերը, Մխիթարը միաբանությանն ու գյուղացիներին հորդորում է չհեռանալ ուրիշ վայրեր: Նա Զաքարյան իշխանների օգնությամբ հին Գետիկից ոչ շատ հեռու՝ մի գեղատեսիլ վայրում, կառուցում է Նոր Գետիկ վանքը, իսկ մոտակայքում` երկու գյուղ: վանքը հիմնադրի անունով անվանվում է նաև Գոշավանք:Մխիթար Գոշի գործունեությունը զուգադիպում է այն ժամանակներին, երբ հայ-վրաց ռազմական ուժերը Զաքարյան եղբայրների գլխավորությամբ տապալում են սելջուկ նվաճողների լուծը: Ազատագրվում են պատմական Հայաստանի հյուսիսային շրջանները, հաստատվում է Զաքարյան տոհմի իշխանությունը: Իր իմաստությամբ և մեծ հեղինակությամբ Մխիթար Գոշը ձեռք է բերում Հայաստանի կառավարիչ Զաքարե մեծ իշխանի համակրանքն ու վստահությունը, դառնում նրա խրատատու խորհրդականը:Մխիթար Գոշը վախճանվել է խոր ծերության հասակում՝ 1213թ., և թաղվել Նոր Գետիկում:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz