ԼԱԼԱ
- Պարս. lala ծաղկի անունն է, որ մեզ մոտ գործածվում է իբրև հայ. կակաչ
բառի բարբառային համազոր ձևը: Հին մատյաններում չի հիշատակվում որպես
անձնանուն, միայն անցյալ դարի վերջերից այս անունն սկսեց տարածվել հայերի
մեջ՝ Րաֆֆու "Խենթը” վեպի ազդեցությամբ: Այժմ էլ կենդանի անուն է:
ԼԱՈՒՐԱ - Լատ. laur բառից, որ "դափնի” է նշանակում սրանից է լաուրեատ բառը՝ "դափնեկիր” իմաստով : Այս անունը մեր մեջ տարածվել է մեր դարի քսանական թվականներից՝ գեղարվեստական գրականության միջոցով: Այժմ էլ գործածական է:
ԼԱՐԻՍԱ- Հուն. laris բառից է, որ թարգմանվում է "հաճելի”, "բուրավետ”, "անուշաբույր”: Ոմանք կապում են հուն. laros բառի հետ, որ "ճայ” է նշանակում: Սրա փաղաքշականն ձևերն են՝ Լարիս, Լարա:
ԼԵՅԼԻ - Արաբ.Leyli կամ Leyla անունից, որ նշանակում է "գիշերային” կամ "շուշան”: Հնագույն անուն է. ունի եբրայական ծագում: Հայերը գործածում են XVII-XX դարերից: Տարածվել է արևելյան հայտնի "Լեյլի և Մեջնուն” սիրավեպի ազդեցությամբ: Մինչև օրս էլ կենդանի է ժողովրդի մեջ:
ԼԵՆԱ - Ռուս. անունից, որ համապատասխանում է մեր Հեղինեին: Բոլորովին կապ չունի Սիբիրի մեծ գետի՝ Լենայի հետ:

ԼԵՈՆԻԴ - Հուն. leon+idos, նշանակում է "առյուծիկ”: Հայերի մեջ նորամուտ անուն է, տարածվել է գրականության միջոցով՝ քսանական թվականներից:
ԼԵՌՆԻԿ - Առաջացել է հայկական լեռ (լեառն) բառից իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված անուն է: Կա նաև սրա իգականը՝ Լեռնուհի:
ԼԵՎՈՆ - Հուն. Leon բառից է, որ նշանակում է "առյուծ” /լատ. leo, ռուս. Левон, ֆր. Leon և այլն/: Հայերի մեջ գարծածական է 10-րդ դարից: Սրանից էլ Լևոնյան ազգանունը:
ԼԻԱ - Հուն. leia բառից. նշանակում է "գերի կին”, "գերուհի”: Ոմանք այս անունը կապում են եբր. lea բառի հետ և ստուգաբանում որպես "քարայծ”, "այծեղջերու”: Այժմ էլ կենդանի անուն է:
ԼԻԴԱ - XX դարից մեզ մոտ գործածական է իբրև ինքնուրույն անուն: Նշանակում է "աֆրիկուհի”, "Լիդիայի բնակիչ” (այսպես էին կոչում հնում եգիպտացիներին, եթովպացիներին և հյուսիսարևելյան Աֆրիկայի բնակիչներին): Մեզ մոտ այս անունը եկել է ռուսներից: Հանդիպում ենք նաև Լիդյա ձևին:
ԼԻԼԻԹ - Նորահայտ անուն է հայերի մեջ, եկել է Ավետիք Իսահակյանի համանուն լեգենդից: Ըստ հրեից առասպելի՝ Լիլիթ է կոչվել առաջին կինը, որին աստված ստեղծել էր "վեր բարձրացող բոցից”: Այս հնչեղ անունը այժմ շատ տարածված է հայ աղջիկների մեջ:
ԼԻՊԱՐԻՏ - Հայերի մեջ գործածական է տակավին 13-րդ դարից. ոմանց կարծիքով ունի վրացական ծագում, սակայն ստուգաբանված չէ: Փաղաքշական ձևն է Լիպո:
ԼՈՐԻԿ - Առաջացել է հայկական լոր թռչունի անունից. որպես անձնանուն գործածական է դեռևս XIII դարից, առավելապես իբրև իգական անուն:
ԼՈՒԻԶԱ
- Գերմ. անուն է, գործածական է հայերի մեջ հատկապես 1930-ական
թվականներից՝ գեղարվեստական գրականության միջոցով (Շիլլերի "Խարդավանք և
սեր” դրամայից): Այժմ էլ տարածված անուն է:
ԼՈՒՍԱԾԻՆ- Հայ. լույս և ծնունդ բառերից, որ նշանակում է "լուսեղեն”, "լույսից ծնված”: Նորաստեղծ, հազվագյուտ անուն է:
ԼՈՒՍԻԿ - Կազմված է հայ. լույս բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Հնում գործածական է եղել իբրև արական անուն, սակայն անցյալ դարից միայն կանայք են կրում այս անունը: Այժմ Լուսիկ անունը Լուսյա ձևով են գործածում:
ԼՈՒՍԻՆ - Հայ. լուսին բառից. գործածվում էր "գեղեցկադեմ”, "պայծառերես” իմաստով XV-XVII դարերում, հետագայում գրեթե մոռացվեց, սակայն վերջերս այս անունը կրողների թիվը գնալով մեծանում է:
ԼՈՒՍԻՆԵ - Հայ. լուսին բառից (նաև Լուսին անձնանունից) : Այստեղ վերջին Ե ձայնավորը բարեհնչյունության և իգականացնելու նպատակով է ավելացրած: Այժմ բավական տարածված անուն է: