Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից ու այդ շարժման՝ բնությունից սեփական ընկալումներն արտահայտելու փիլիսոփայության ամենահետևողական ու ամենաբեղուն գործիչներից մեկն է, հատկապես բնանկարներ անելու «պլեներ» (ֆրանս. en plein air՝ բացօթյա) տեխնիկայի կիրառմամբ։ Պլեները առարկաները բնական լույսի տակ ու բնական պայմաններում պատկերելու տեխնիկան է։ Այս բառեզրը գործածվում է նաև բնական պայմաններում բնության գեղեցկության ու հարստության, գույնի բոլոր փոփոխությունների ճշմարիտ արտացոլումը լույսի և օդի ակտիվ դերակատարման դեպքում ցույց տալու համար։
Ի դեպ, նկարչության այս ուղղության անվանումը՝ իմպրեսիոնիզմ, առաջացել է Մոնեի «Տպավորություն. արևածագ» ("Impression, Sunrise") բնանկարի անունից, որը, հենց նկարչի խոսքերով, ոչ այլ ինչ է, քան ակնթարթային տպավորություն. «Ուղարկել էի Հավրի նավահանգստում իմ պատուհանից բացվող տեսարանից արված մի նկար. արևն է մշուշում և առաջնային պլանում երևացող մի քանի նավերի կայմեր։ Ինձ խնդրեցին վերնագիր դնել նկարին՝ կատալոգի համար, իսկ այն իրականում Հավրի տեսարան չէիր անվանի, ու ես ասացի՝ գրեք «Տպավորութուն»
Ահա կտավը.
Մոնեի ինքնադիմանկարը.
Բնանկարներից.