Четверг, 21.11.2024, 17:55
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0

Ինձ այնտեղ չեն թողնում

Անցնում են տարիներ, երեխան մեծանում է: Մի օր կյանքը սկսում է նրան անտանելի թվալ և նա հիշում է տատիկի խորհուրդը, վեր է կենում, գնում եկեղեցի: Բայց տաճարում հանկարծ նրան է մոտենում ինչ-որ մեկն ու ասում. «Ձեռքերդ ճիշտ չես բռնել»: Հետո մյուսը. «Ճիշտ տեղում չես կանգնած»:
Կողքից երրորդն է միջամտում. «Ճիշտ չես հագած»: Ետևից բոթում է մեկ ուրիշը. «Սխալ ես խաչակնքում»: Մեկ էլ մոտենում է մի կին ու ասում.
-Դո՛ւրս եկեք եկեղեցուց, գնե՛ք մի գիրք, որտեղ գրված կլինի, թե ինչպես Ձեզ պետք է պահեք եկեղեցում, հետո մտեք եկեղեցի:
Մարդը դուրս է գալիս եկեղեցուց, նստում նստարանին ու սկսում լաց լինել: Հանկարծ մի ձայն է լսվում.
-Ի՞նչ է պատահել, որդյա՛կս, ինչո՞ւ ես լալիս:
Մարդը բարձրացնում է գլուխն ու տեսնում Հիսուսին:
-Տե՛ր, ինձ եկեղեցի չեն թողնում:
— Մի’ լացիր, ինձ էլ վաղուց այնտեղ չեն թողնում:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz