| 
 Վիճակագրություն 
 Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 
 | Հովհաննես Թումանյան
				
			 Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, 
 հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ 
 գյուղում` հոգեւորականի ընտանիքում։Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու 
 (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը 
 Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 
 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական 
 դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 
 1893թ)։Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ 
 էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ 
 Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի 
 (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության 
 ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի 
 սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես 
 ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր 
 ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով 
 ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ 
 Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են 
 «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել 
 է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում 
 ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» 
 (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ 
 «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» 
 հեքիաթը։1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական 
 խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական 
 գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների 
 հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում 
 է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն 
 Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի 
 նախագահ (1921-22)։Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան 
 հասակում, Մոսկվայում։
 |  | 
|  |  |  |