Որքան գիտությունն առաջ ընթանա հիվանդությունների պատճառականության մեջ,
այնքան կմեծանա այն ընդանուր համոզմունքը, որ հիվանդություններն ավելի
հեշտ է կանխարգելել, քան բուժել:
Ծանր հիվանդությունը սկզբում հեշտ է բուժել, բայց դժվար է հայտնաբերել,
իսկ երբ այն խորանում է, հեշտ է հայտնաբերել, բայց արդեն դժվար է բուժել:
Չպատճառաբանված հոգնածությունը հիվանդության մասին է գուժում:
Ով վարակված է հիվանդության վախով, նա արդեն վարակված է վախի հիվանդությամբ:
Հիվանդությունը խաչ է, բայց, հնարավոր է և հենարան է:
Հիվանդությունը մեր անառողջ ապրելակերպի հանդեպ օրգանիզմի առողջ ռեակցիան է:
Հիվանդությունը վրա է հասնում ձիուն թամբած, իսկ հեռանում` հետիոտն:
Հիվանդությունն ինչ-որ տեղ վաղարժամ ծերություն է:
Հիվանդությունը չի կարող հարմարվել բժշկի գիտելիքներին:
Եթե հիվանդությունն ի սկզբանե չի հայտնաբերված, ուշացած միջոցներն անօգուտ են:
Հիվանդության հետ կատակում է նա, ով վերք չի տեսել:
Եթե որևէ հիվանդության դեմ առաջարկվում են շատ միջոցներ, ուրեմն հիվանդությունն անբուժելի է:
Հավատը բժշկի հանդեպ գալիս է հիվանդության հետ:
Պարզեք պատճառը, կբուժեք նաև հիվանդությունը:
Որպեսցի բարձրացնեք հիվանդի հոգու ամրությունը, պետք է ծիծաղել նրա տկարության վրա ու բացառել նրա տանջանքները:
Մարդը հիվանդանում է շատ պատճառներից. մի մասը հիվանդանում է
մրսածությունից, մյուս մասը` հոգնածությունից ու վշտից: Հնարավո՞ր է
արդյոք հիմնավորել, որ գողը տուն չի մտնի, եթե փակենք հարյուր դարպասներից
մի քանիսը:
Առաջին ինֆարկն էլ կարող է լինել վերջինը:
Նևրոզը դա անորոշությանը դիմանալու անկարողությունն է:
Քանի կա հիվանդությունը, կլինի ոչ միայն վախը, այլև` հույսը:
Տանելի է ցանկացած ցավ, եթե գիտես, որ շուտով կանցնի:
Դեռ չի ծնվել փիլիսոփա, որը համբերատար հանդուրժի ատամի ցավը:
Մանկական հիվանդություններն ամենաշատն են ծնողներին հունից հանում:
Առողջանալու հույսը կիսով չափ առողջացում է:
Սերն ու հազը չես թաքցնի:
Բուժվիր գրագետ, այլապես անմխիթարությունը կկրկնապատկվի:
Ամենալավ դեղն անգամ չի կարող օգնել հիվանդին, եթե նա հրաժարվում է ընդունել այն: