Մի անգամ ֆեմերի ավանակն ընկնում է ջրհորը, սկսում բարձր ձայն հանել և օգնության կանչե: Ձայնի վրա գալիս է ֆերմերը և, տեսնելով ավանակին, զարմանում. «Եվ ինչպե՞ս ես սրան հանեմ»:
Այնուհետև սկսում է մտածել. «Ավանակս ծեր է: Շուտով կսատկի, իսկ ես պատրաստվում էի նորին գնել` ավելի երիտասարդ: Իսկ ջրհորը, միևնույն է, արդեն չորացած է: Ես վաղուց էի պատրաստվում այն փակել ու ուրիշ վայրում նորը փորել: Ուրեմն ինչու դա հիմա չանեմ: Համ էլ միանգամից ավանկին կթաղեմ»:
Նա կանչեց իր բոլոր հարևաններին, որպեսզի օգնեն: Բոլորով միասին վերցրեցին բահերն ու սկսեցին հող լցնել ջրհորի մեջ: Ավանակը սկսեց ահավոր գոռալ: Եվ, հանկարծ, նա լռեց: Եվս մի քանի բահ հող լցնելուց հետո ֆերմերը որոշեց նայի, տեսնի, թե ինչ է կատարվում ջրհորում:
Նա զարմանքը մեծ էր, երբ տեսավ, որ հողը, որ լցվում էր ավանակի մեջքին, նա թափ էր տալիս իր վրայից և լցնում ոտքերի տակ: Այդպես, քիչ անց ավանակը հայտնվեց վերևում և դուրս թռավ ջրհորից: Ձեր կյանքում կարող եք շատ կեղտի հանդիպել, և ամեն անգամ, կյանքը կարող է նոր ու նոր չափաբաժիններ ուղարկել: Բայց, յուրաքնաչյուր անգամ, երբ կընկնի ձեր վրա այդ կեղտը, թափ տվեք այն ձեր վրայից, կանգնեք դրա վրա ու բարձրացեք վեր: Միայն այդպես կարելի է դուրս գալ ջրհորից…