Կայքի մենյուն
Վիճակագրություն
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
Էռնեստ ՀեմինգուեյՀեմինգուեյը XX դարի մեծագույն գրողներից է։ Ծնվել է 1899 թվականին Չիկագոյից ոչ հեռու գտնվող Օք-պարկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատում է որպես լրագրող։ Առաջին համաշխահային պատերազմի տարիներին մեկնելով Եվրոպա՝ դառնում է պատերազմի կամավոր մասնակից և ծանր վիրավորվում։ Ապաքինվելուց հետո նա սկսում է զբաղվել գրական գործունեությամբ և Փարիզում լույս է ընծայում «Մեր Ժամանակներում» խորագիրը կրող պատմվածքների առաջին ժողովածուն, որտեղ մանկության ու պատանեկության տարիների հուշերի կողքին տեղ են գտել նաև պատերազմի թեմաներով գրված պատմվածքներ։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև Հեմինգուեյի հետագայում գրած վեպերում։ Այդ գործերից ամենանշանակալիցը նրա «Հրաժեշտ Զենքին» վեպն էր, որ լայն տարածում գտավ աշխարհի բազմահազար ընթերցողների շրջանում՝ մեծ հռչակ բերելով գրողին։ Ուշագրավ են նաև նրա «Կիմանջարոյի Ձյուները», «Մադրիդի Վարորդները», «Կղզի Օվկիանոսում» ստեղծագործություները։ Իր ստեղծած գրականության ոճով և արծածած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պառզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորասությամբ։ Եվրոպայում ապրելու տարիներին նա մասնակցում է նաև Համաշխարհային երկրորդ պատերազմին։ Կյանքի և պատերազմների բովով անցած, ստեղծագործելու անսպառ եռանդով լցված գրողը Եվրոպայից վերադառնում է Կուբա, որ իր նախնիների հայրենիքն էր։ Այստեղ է նա գրում իր հանրահայտ վիպակը՝ «Ծերունին և Ծովը»։ Այս և մյուս ստեղծագործությունների համար 1954 թվականին նրան շնորհվում է նոբելյան մրցանակ։ «Ծերունին և Ծովը» վիպակի հերոսը, որ մեծ կենսափորձ ունեցող և կյանքի դժվարությունները հաղթահարող ընդհանրացված կերպար է, ինչ-որ չափով հիշեցնում է նաև հեղինակին՝ Հեմինգուեյին։ Հերոսի կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի օրինակ են բոլորիս համար։ Հեմինգուեյի բեղմնավոր կյանքը, սակայն, ցավալի ավարտ ունեցավ. վերջնականապես քայքայվել էր նրա առողջությունը։ Զգալով, որ այլևս չի կարող ապրել իրեն հատուկ լիարժեք կյանքով, 1961 թվականին նա ինքնասպան է լինում։ |
Որոնում
|