Նա, ով ցանկանում է երեխային լավ դաստիարակել, դատապարտված է մշտապես հետևելու արդարամիտ հայացքների:
Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը` սովորեցնում գտնել այն:
Ամեն մարդ երկու դաստիարակություն է ստանում. մեկը նրան տալիս են ծնողները` հաղորդելով իրենց կենսափորձը, մյուսն` ավելի կարևորը, նա ինքն է ստանում:
Ծեծն ու նախատինքը նման են հաշիշին. զգայունությունը նրանց հանդեպ արագ բթանում է ու դոզան ստիպված կրկնապատկում ես:
Մարդկանցից ծառայություններ պետք է պահանջել ոչ թե մեր ցանկացածի, այլ իրենց հնարավորությունների չափով:
Սքանչելի արքայադուստր դառնալով անգամ` կատուն չի թողնում մկներ որսալը։
Խորը գլուխ տալով մեկին` մենք մեջքով շրջվում ենք դեպի մեկ ուրիշը։
Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես։
Լավ վարվելաձևը բաղկացած է մանր ինքնազոհողություններից։
Ամեն մի վարմունք պարտավորեցնում է` հատկապես ազնիվ վարմունքը։
Որքան բարձր է մարդու դիրքը, այնքան խիստ պետք է լինեն նրա բնավորության կամայականությունը զսպող շրջանակները։