Միայն բացահայտելով հիվանդության բոլոր պատճառները` ներկա բժշկությունը
կվերածվի ապագա բժշկության, այսինքն` հիգիենայի, բառիս ամենալայն իմաստով:
Բժշկությունն իրավամբ ամենաազնվագույնն է բոլոր արվեստներից:
Բժշկության բաժիններից վիրաբուժությունն ամենաակնառուն է:
Բժշկության առաջընթացը մեծագույն բարիք է մարդկության համար, բայց շատ
հաճախ է այն կախված անթույլատրելի, անբարոյական, նույնիսկ հանցավոր
գործունեության հետ` մարդկանց վրա փորձառություններից:
Բժշկությունը սերվում է գիտությունից ու արվեստից, իսկ նրանք լվացվում են հերոսության քողով:
Բժշկությունը փիլիսոփայության քույրն է:
Բժշկությունն արվեստ է հիվանդության ախտանիշների մասին եզրահանգումներ անելու` հիմնվելով մահվան պատճառի վրա:
Ինչ է պահանջվում բժշկությունից: Շատ «քիչ» բան` ճիշտ դիագնոզ և լավ բուժում:
Բոլոր գիտություններից բժշկությունն ամենաազնվագույնն է:
Ֆիզիոլոգիան գիտություն է` ընդունակ մարդուն բացատրելու, ինչով են զբաղված ներքին օրգանները, քանի նա ապրում է:
Բժշկությունը գիտությունների թագուհին է, չէ՞ որ առողջությունն անվերապահ
անհրաժեշտություն է համայն երկրում ամեն մեծության և գեղեցկության…