- Դու ինչ-որ մեկին հավանո՞ւմ ես։
-Ոչ։
-Դու սիրահարվա՞ծ ես։
- Ոչ։
- Դու կարո՞ղ է հիվանդ ես։
- Ոչ։
- Այդ դեպքում ինչո՞ւ ես դու միայնակ։
- Որովհետև ես ուզում եմ սիրել մի անգամ և ընդմիշտ։ Չեմ ուզում ծախսել ժամանակ, զգացմունքներ և էմոցիաներ ոչ ճիշտ մարդկանց վրա, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն գնահատում այս կյանքում։ Հանդիպել մարդու հետ մի քանի շաբաթ կամ ամիս` ինչ֊որ մեկի համար դարձել է սովորություն, իսկ հետո նրանք նույնքան հեշտությամբ վերջ են դնում այդ հարաբերություննեին և նորից անցնում են «փնտրում եմ» ռեժիմին։ Նրանց համար հարաբերություններն ասես հագուստի ընտրություն լինեն․ չեն համապատասխանում՝ փոխում են։ Այ թե ինչու ինձ համար ավելի լավ է միայնակ լինել։