Суббота, 23.11.2024, 13:17
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Արձագանքը

Մի անգամ հայր ու որդի լեռներն են բարձրանում։ Հանկարծ որդին անզգուշորեն ոտքը մի քարի է խփում ու բղավում.
-Աաաա՜…
Հետո զարմացած լսում է.
- Աաաա՜…
Տղան հարցնում է.
- Ո՞վ ես։
Պատասխանում են.
- Ով ե՜ս։
Բարկանալով նման պատասխանից՝ բղավում է.
- Դու վախկոտ ես։
Պատասխանում են.
- Դու վախկո՜տ ես։Տղան զարմացած հարցնում է հորը.
- Ի՞նչ է սա։
Հայրը ժպիտով պատասխանում է.
- Լսի՛ր ուշադիր։
Բղավում է.
- Ես քեզ հարգում եմ
Պատասխանում են.
- Ես քեզ հարգո՜ւմ եմ…
- Դու լավագույնն է։
- Դու լավագո՜ւյնն ես…
Նայում է որդուն ու բացատրում.
- Սա կոչվում է արձագանք… Կյանքն էլ է նրա նման. տալիս է քեզ այն ամենը, ինչ դու ասում և անում ես…

 

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz