Четверг, 21.11.2024, 18:10
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0

Առակ մատիտի մասին

 

Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է. -Դու ի՞մ մասին ես գրում: Տատիկը դադարեց գրել, ժպտաց և ասաց. -Դու գուշակեցիր, բայց կարևորը այն չէ, թե ում մասին եմ ես գրում, այլ այն, թե ինչով եմ ես գրում: Ես ուզում եմ, որպեսզի դու նման լինես այս մատիտին, երբ մեծանաս: Փոքրիկը երկար նայեց մատիտին, բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով՝ ասաց. -Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին: -Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու նայում առարկաներին: Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշներով, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, ով ուզում է ապրել լիարժեք կյանքով: Առաջինը. դու կարող ես հանճար լինել, բայց չպետք է մոռանաս քեզ ուղղորդող Ձեռքի մասին: Մենք այդ ձեռքն անվանում ենք Աստված: Վստահիր այդ ուժին և սովորիր զգալ այն: Երկրորդը. որպեսզի գրեմ, ես ստիպված եմ սրել մատիտը: Այդ գործընթացը փոքր-ինչ ցավոտ է նրա համար, բայց դրանից հետո այն ավելի գեղեցիկ է գրում: Սովորիր տանել ցավը՝ հիշելով, որ այն պնդացնում և կատարելագործում է քեզ: Երրորդը. երբ օգտվում ես մատիտից, միշտ կարելի է ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշիր, որ ինքդ քեզ ուղղելը վատ չէ. երբեմն այն միակ եղանակն է, որով կարող ես չշեղվել ճիշտ ուղուց: Չորրորդը. մատիտի մեջ կարևորը ո՛չ փայտն է, որից այն պատրաստված է, ո՛չ նրա ձևը, կարևոր է միայն նրա մեջ գտնվող գրաֆիտը: Եվ վերջապես, հինգերորդը. մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Այդ նույն եղանակով էլ դու ես քո հետևից հետք թողնում. այնպես որ, մտածիր ամեն քայլդ անելուց առաջ:

 

Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz