Четверг, 21.11.2024, 18:25
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0

Անորոշության վախ

 
Մի մարդ հանցագործություն գործեց: Նրան բռնեցին ու բերեցին թագավորի մոտ՝ դատի: 
Նրա արարքի համար մահապատիժ էր նախատեսված, բայց թագավորն առաջարկեց նրան ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ կա՛մ կախաղան հանվել, կա՛մ հայտնվել մեծ սև, ահասարսուռ երկաթյա դռնից այն կողմ: Հանցագործը մտածեց ու ընտրեց կախաղանը: 
Երբ պարանը գցեցին նրա վիզը, նա հանկարծ հարցրեց. 
-Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ էր այն դռան ետևում: 
Թագավորը ժպտաց. 
-Պատկերացնո՞ւմ ես: Ես բոլորին եմ առաջարկում այդ ընտրությունը ու բոլորն էլ ընտրում են կախաղանը: 
-Իսկ դռան ետևում, այնուամենայնիվ, ի՞նչ է: Ես ոչ ոքի չեմ ասի,- ավելացրեց հանցագործը` մատնանշելով պարանը: 
Թագավորը մի փոքր մտածեց, հետո պատասխանեց. 
-Այնտեղ ազատություն է: Բայց մարդիկ այնքան են վախենում անորոշությունից, որ նախընտրում են կախաղանը: 
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz