Ամիել
Նա, ով ամուսնանում է հարստության համար, վաճառում է իր ազատությունը։
Հերբերտ
Ընտանիքը` հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը։
Ադլեր
Կինը ընտանիքի փրկությունն է կամ կործանումը։
Ամիել
Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը։
Բալզակ
Ով իր տանը վագր է, նա սովորաբար դրսում ոչխար է լինում։
Հիպել
Լավ ընտանիքն այն է, ուր ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ նրանք սիրեկաններ են, իսկ գիշերը` որ նրանք ամուսիններ են։
Ռոստան
Կինն ամուսնու մեջ տեսնում է միաժամանակ ուժ, որը պետք է ընկճել, և` թուլություն, որը պետք է պաշտպանել։
Ռոստան
Ապահովել սեփական ընտանիքի բնականոն ընթացքը հաճախ ավելի դյուրին չէ, քան նահանգ կառավարել։
Տակիտոս