Դպրոցը պատրաստում է կյանքի մի աշխարհում, որը գոյություն չունի:
Ա. Կամյու
Համալսարանը զարգացնում է բոլոր ընդունակությունները, այդ թվում նաև հիմարությունը:
Ա.Չեխով
Վատ ուսուցիչը մատուցում է ճշմատությունը, լավը սովորեցնում է դա գտնել:
Ա. Դիստերվեգ
Ուսումը կանոներն է սովորեցնում, փորձը` բացառությունները:
Փորձը ամենավատ ուսուցիչն է, նա ստուգողական է տալիս դասից առաջ:
Ճիշտ է փորձը թանկ է վերցնում ուսուցման համար, բայց բոլոր ուսուցիչներից լավ է սովորեցնում:
Բ. Դիզրաելի
Համալսարանը
հիմնարկություն է, նախատեսված նրա համար, որ երեխաները հասարակությունում
ավելի բարձր աստիճան զբաղեցնեն, քան նրանց ծնողները:
Գ. Մանկեն
Գիտություն ուսումնասիրելիս խնդիրները ավելի կարևոր են կանոններից:
Ի.Նյոտոն
Փորձն անվանում է, որ տալիս ենք մեր սխալներին:
Օ.Ուայլդ
Տրամաբանությունը մեզ տանում է A-ից B: Իսկ երևակայությունը մեզ կարող է տանել ուր ուզես:
Ա.Էյնշտեյն
Սոցիալապես վտանգավոր է այն ուսուցիչը ով գիտի դասավանդման մեթոդները, բայց չգիտի առարկան:
Ի.Շարիգին
Գոյատևում է ոչ ամենաուժեղը և ոչ էլ առավել խելացին, այլ նա ով լավագույնն է արձագանքում փոփոխություններին:
Չ.Դարվին
Խոսքը հարմարվողականության մասին է, և Դարվինը, ցավոք, ճիշտ է ասում:
Գ.Աղեկյան
Կրթվածությունն այն է ինչ մնում է, երբ մոռանում են այն ինչ սովորել են:
Ա. Էյնշտեյն
Ուսուցումը առավել արդյունավետ է, երբ դա ուրախություն է պատճառում:
Պ. Կլայն
Քանի
որ ուղեղը ի վիճակի չէ ուշադրություն դարձնել ամեն ինչի, ոչ հետաքրքիր,
ձանձրալի կամ էմոցիոնալ մռայլ դասերը պարզապես չի հիշում:
Լ. Էլլիսոն
Կատվի պոչը մեկ անգամ քաշած մարդը կատուների մասին շատ ավելին գիտի, քան նա ով միայն կարդացել է դրանց մասին, բայց երբեք չի տեսել:
Մ.Տվեն
Ապագայում
անգրագետ կհամարեն ոչ թե նրանց, ովքեր չեն կարող կարդալ ու գրել, այլ
նրանց, ովքեր չեն կարող սովորել, ապա մոռանալ այն ինչ սովորել էին և
սովորել նորը:
Ա.Տոֆֆլեր