Հետաքրքիր բլոգ - Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
Вторник, 06.12.2016, 11:14
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Gyote
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Օգոստոսի 28, 1749 - Մարտի 22, 1822) գերմանացի մեծ քնարերգու է, մտածող և պետական այր:

Կենսագրություն

Ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում, հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա, որն ուներ իրավաբանական դոկտորի աստիճան, հետաքրքրվում էր արվեստով, ժամանակի առաջավոր գաղափարներով։ Պատանի Յոհաննի կրթության ու դաստիարակության գործը անձամբ հոգացել է հայրը, հրավիրել է տեղի առաջավոր, գիտուն մանկավարժների։ Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզուներ, փիլիսոփայություն, գրականության պատմություն, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։

Կրթություն

1765 թվականին տասնվեցամյա Գյոթեն մտնում է Լայպցիգի համալսարան, որտեղ նա հոր ցանկությամբ և հակառակ իր նախընտրության` ուսումնասիրում է իրավաբանություն։ Սակայն Գյոթեն շատ ավելի ոգևորությամբ հաճախում էր պոեզիայի դասընթացների։ Հետագայում, 1970 թվականին, նա անանուն անվան ներքո տպագրության է հանձնում իր առաջին բանաստեղծությունների շարքը։ Հայրենի քաղաքի քաղքենիական մթնոլորտից, միապաղաղ ու ավանդական բարքերից հետո Լայպցիգն իր մեծ թափով, միջազգային կապերով երիտասարդ Գյոթեի համար մի նոր միջավայր էր, որտեղ նրա կենսական փորձը հարստանում է նոր տպավորություններով։ Հիվանդության պատճառով նա ստիպված է լինում թողնել համալսարանը և վերադառնալ հայրենի քաղաք, որտեղ նա մնում է երկու տարի։

Գրական ազդեցություն

Ինչպես ամեն մի մեծ գրող, Գյոթեն ևս ոգևորվել է գրական որոշակի ավանդություններից, ունեցել է իր ուսուցիները։ Դրանց մեջ առաջին տեղը գրավում է Գոթհոլդ Էֆրաիմ Լեսինգը (1729-1781): Երկրորդ խոշոր գրողը, որը վճռական դեր է խաղացել Գյոթեի հայացքների ու ճաշակի ձևավորման պրոցեսում, Հերդերն է։ Վերջինս, ելնելով ռուսոյական ուսմունքից, գտնում էր, որ միայն ժողովրդական պոեզիային է հատուկ իսկական բնականությունը, արհեստականից զերծ անմիջականությունը և ազատությունը, քանզի պոեզիան ժողովրդի ոգու, նրա հավատալիքների ու ավանդությունների, նրա զգացմունքների ու բնավորության մարմնացումն է։

Գյոթեն հայերեն

Առաջին անգամ Գյոթեին հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը։
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz