Հետաքրքիր բլոգ - Դպրոցական անեկդոտներ
Воскресенье, 21.12.2014, 12:15
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Դպրոցական անեկդոտներ

Գրականության դասին.
- Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին։
Լռություն։
Տեղից ելնում է Վարդանիկը.
- Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։
- Այո, այո։
- Վա՜յ... Բա ես արտագրել եմ։
                                                     ****

Ւրեմ 1341թ., Նոստրադամուսիկը գնում է 6 դասարան...
Ֆիզիկայի դաս, դասատուն զայրացած կանչում է իրան դաս պատասխանելու, դե ինքն էլ
-
Ընկեր Մարգո, ես օրվա դասը պատասխանեմ, թե վաղվա??

                                              ****

Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
- «
Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
-
Անցյալ, տիկին Անթառամ։
                                       ****

- Շա՜տ եմ սիրում դասական երաժշտություն. հենց դասն սկսվում է, միացնում եմ փլեյերը ու լսում ռոք...

                                                         *****

Կենսաբանության դասին ուսուցիչը հարցնում ա.
-
Ով կարող է մի քանի թռչուն թվարկել:
Մեկն ասում ա
-
Կոկորդիլոս:
-
Բալիկ ջան, կոկորդիլոսը թռչուն չի, ո՞վ ա քեզ նման հիմարություն ասել:
-
Պապա՜ս:
-
Ինչի քո պապան ո՞վ ա, որ
-
Արդարադատության փոխնախարարը:
-
Հա՜, վայ, բալիկ ջան.... մոռացել էի.. ճի՜շտ ա, թռչում ա, բայց շատ ցածր, համարյա գետնին կպած:

 
                            ****
Դասի ժամին Վարդանիկը ինչ-որ երգ է քթի տակ երգում: Ընկեր Մարգոն ասում է.
-
Վարդանիկ, ինչու՞ ես քթիդ տակ երգում: Բարձր երգիր, որ բոլորս էլ լսենք:
-
Չեմ կարող, ընկեր Մարգո, երգի մեջ "խուժան" բառեր կան:
-
Ոչինչ, դու էլ էտ բառերի փոխարեն ասա "լա, լա, լա":
Վարդանիկը երգում է.
-
Ես ընկեր Մարգոն լա լա լա~, լա լա լա~, լա, լա լա~...

                           ****

Դպրոցում.
-Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Նատալյա Պետրովնան կաշխատի չշարժվել:

                            ****

Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներն նրանց երեխաներից:
-Ձեր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ անգամ բացատրեցի նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի դարձյալ չհասկացան:Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք չհասկացան:

                             ****

Դպրոցում ուսուցչուհին հարցնում է, թե ով գիտի անգլերենի աjբուբենը: Ծրագրավորողի որդին պատասխանում է.
-QWERTYUIOP.....

                             ****

Ուսուցիչը հարցնում է աշակերտին:
-Բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչե՞ր են մտնում:
-Որ չափառապատած չլինի էշ էլ կմտնի,-պատասխանում է աշակերտը:

                            ****

Ուսուցչուհին դիմում է աշակերտներին.
-Ովքեր իրենց բութ են համարում, թող կանգնեն:
Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:
-Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:
-Չէ, բայց դե անհարմար է, մենակ դուք եք կանգնած...

                                 ****

Ուսուցիչը աշակերտին.
-Պատմիր Տիգրան Մեծի մասին:
-Չեմ կարող ընկեր Մանուչարյան, հայրիկս ասել է, որ մահացած մարդկանց հետևից չեն խոսում:

                                 ****

Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.

– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:
– Իհարկե: Առաջին դասարանից:
Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:
Ուսուցչուհին ասում է.
– Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին:



- Գոյություն ունի երկու բան, որն ինձ համար շատ կարևոր է,- ասաց ուսուցչուհին` ծանոթանալով երեխաների հետ:- Առաջինն այն է, որ ես սիրում եմ մաքրություն: Բոլորդ սրբե՞լ եք ձեր ոտքերը դռան դիմաց դրված գորգի վրա:

- Այո՜,- միահամուռ բացականչեցին աշակերտները:

- Ապրեք, իսկ երկրորդն այն է, որ ես սիրում եմ անկեղծություն. Դռան դիմաց ոչ մի գորգ չկա:


Ուսուցչուհին ստուգողականից առաջ դիմում է աշակերտին.

- Արսե՛ն, հուսով եմ չեմ տեսնի քեզ արտագրելիս:

Արսեն- Ես էլ եմ հուսով, ընկեր Ասատրյան:

***

Տղան հորն ասում է.

- Հայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորրորդ դասարան, հեծանիվ ես գնելու ինձ համար:

- Այո՛, հիշում եմ:

- Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:



Ուսուցչուհի- Իսկ հիմա ձեզ կապացուցեմ Պյութագորասի թեորեմը:

Վերջին շարքում նստած աշակերտ- Ընկեր Վարդանյան, կարիք չկա, մենք Ձեզ հավատում ենք:

***

Ուսուցչուհի- Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:

Գոռ- Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:

***

Ուսուցչուհի- Արամ, կարող ես բացատրել ինչու՞ էր քո շարադրությունը տառ առ տառ համընկնում մեկ տարի առաջ եղբորդ գրած շարադրության հետ:

Արամ- Իսկ բացատրելու ի՞նչ կա: Չէ՞ որ մենք ունենք ընդհանուր քույրիկ:

***

- Երեխանե՛ր, ինչո՞վ է կարևորվում 1869 թվականը:

- Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:

- Շատ ճիշտ է, իսկ 1875-ն ինչո՞վ է կարևորվում:

- Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:

***

Քիմիայի դասին.

- Մարիա՛մ, ի՞նչ գույն է ստացվել քո լուծույթը:

- Կարմիր:

- Նստիր հինգ:

- Աննա՛, իսկ քո լուծույթն ի՞նչ գույն է:

- Վարդագույն:

- Նստի՛ր, չորս:

- Արա՛մ, իսկ քո՞նը:

- Սև:

- Երկու, դասարա՛ն, փախի՜ր:

***

Նկարչության դասին մի աշակերտ նայում է հարևան աշակերտին և ասում.

-Ի՜նչ բնական ես նկարում: Ակամայից ախորժակս բացվեց:

-Ախորժա՞կ, արևածագի՞ց:

-Արևածա՞գ, օյ,  իսկ ես կարծեցի ձվածեղ է:







 

Որոնում

Copyright MyCorp © 2014
Сделать бесплатный сайт с uCoz