Вторник, 19.03.2024, 13:30
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Հերթական չուղարկածս նամակը

  Հարազատս ,
  Քեզ եմ գրում մի նամակ, որի փորձերը արդեն պատռել եմ մի քանի անգամ... Չգիտեմ էլ ինչից սկսեմ, անկեղծ եմ ասում։ Միայն ուզում եմ գրել, անվերջ գրել ու տեսնել, թե ինչպես են դեմքիդ մկանները շարժվում նամակս կարդալիս։ Բայց, ավա՜ղ...
  Ների՛ր ինձ, որ այդքան թույլ եմ եղել ու համարձակություն չեմ ունեցել ուղարկելու նամակներս...
  Կարոտել եմ քեզ, շատ եմ կարոտել։ Քո ժպիտը, կենսուրախ, բայց քնքուշ տողատակերով լեցուն հայացքդ, աչքերդ... Ցավում եմ, որ հիմա կողքիդ չեմ ու չեմ կարող անձամբ խոսել քեզ հետ:Բայց, ինչ արած, ամեն ինչ չէ, որ դասավորվում է այնպես, ինչպես մենք ենք ուզում, չնայած դա երբեմն լավ է։
  Գիտե՞ս, քեզ կարոտում եմ նույնիսկ այն ժամանակ, երբ քեզ հետ զբոսնում եմ իմ սիրելի քաղաքով։ Կարոտում եմ, քանի որ չափից ավելի ճշմարտության առկայությունը երբեմն մարդկանց հեռացնում է իրարից։ Գիտեմ, դժվար է դա ընդունելը, բայց այդպես է։ Դրա պատճառով առաջանում են բազում հարցեր, որոնք երբեք պատասխաններ չեն ստանում։  Այո՛, ճիշտ հասկացար. իմ մեջ էլ են բույն դրել բազում հարցեր, ու ամեն անգամ քեզ տեսնելիս ուզում եմ հարցնել, ստանալ դրանց պատասխանները... Բայց, ինչպես արդեն ասացի, չափից ավելի ճշմարտությունը երբեմն հեռացնում է մարդկանց իրարից։ Իսկ ես ավելի հեռանալ չեմ կարող, քանի որ դու ինձ համար դարձել ես ձգողականության ուժ, որ ինձ ամուր պահում է Երկրի վրա։ Չեմ կարող առանց քեզ... Այնպես որ` հարցական նշանի փոխարեն նախադասություններիս վերջում միշտ երեք կետ եմ դնում, ինչպես հիմա։ Հետո նայում եմ քեզ, ժպտում, կատակում ու անցնում առաջ։ Բայց այդ հարցերը միշտ այդպես անպատասխան մնում են գլխումս, ավելի ճիշտ` սրտումս։Կուզենայի տալ սրտումս կուտակված բազում հարցերը,բայց նորից համարձակությունս չի հերիքում:Եվ հերթական բազում նամակների նման այս նամակն էլ դու երբեք չես ստանա:Ներիր ինձ թուլությանս համար,սիրելի՛ս:
Որոնում

Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz