Հետաքրքիր բլոգ - Գիտես...
Суббота, 03.12.2016, 14:31
Приветствую Вас Гость | RSS

Փոքրիկ քայլերով դեպի ճանաչում

Կայքի մենյուն
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Գիտես...

Գիտես,երբեմն  լինում են դեպքեր,երբ մարդիկ ուղղակի չեն կարող իրար հետ լինել: Թվում է,թե ոչ մի խանգարող պատճառ չկա,բայց չեն կարող ու վերջ...
Գիտես, երբեմն հենց նույն այդ պատճառով մարդիկ կորցնում են ամեն ինչ, երջանկություն,սեր..
Գիտես,երբեմն հենց նույն այդ պատճառով նրանք կարող են նույնիսկ աշխարհի ամենաամուր ընկերությունը կորցնել :

Գիտես,երբեմն "ինչու" հարցը կարող է ուղղակի պատասխան չունենալ: Պատասխան կարող է  հանդիսանալ հասարակ լռությունը...

Գիտես,աշխարհում ամենավատ անքնությունը կարոտից ծնված անքնությունն է: Երբ քեզ  ոչ մի դեղ,ոչ մի հանգստացնող թուրմ չի օգնի: Մի պարզ պատճառով` կարոտի համար դեղ չկա~ ... Կարոտը կարող է միայն կարոտը կրող անձը բուժել,իսկ դա,կարելի է ասել,անհնար է: Մնում է միայն լուռ սպասել,մինչ կգա լուսաբացն ու գիշերվա տանջանքներն արդեն ետևում կմնան...
Գիտես,երբեմն պետք է ուղղակի առաջ գնալ: Գիտեմ,որ չես ուզում,գիտեմ,որ դժվար է ամենը մեկ վայրկյանում կորցնել:Սակայն երբեմն ուղղակի պետք է թողնել ամենն ու գնալ..
....Դու կհարցնես "Ինչու? " ....
Մեր դեպքում և ոչ մի "ինչու" չունի իր պատասխանը: Այդ հարցին չկա ոչ մի պատասխան,չնայած որ ամեն մեկս իր ներսում ինչ-որ պատճառ գտել է ու փորձում է դրանով պատասխանել այդ անիծյալ հարցին:
Գիտես,աշխարհի ամենասառը ու ամենասպանող հարցն "ինչու"-ն է: Երբ հարցնում ես ու...Հարցդ օդում է մնում:..
Գիտես,այս սովորական օրը կարող էր տոն լինել մեզ համար,արի ուրախանանք ու տոնենք այն յուրովի:Չէ որ կարող էր լինել?Դե արի տոնենք հենց այդ "չէ որ կարող էր լինելը"-ը
Գիտես,արի չտխրենք,չհուսահատվենք,չանիծենք և ոչ մեկին...Էսպես ստացվեց: Ուղղակի էսպես ստացվեց: Նորից պետք է թողնել ամենն ու սկսել սկզբից...Արի ուրախանանք,որ ես ու դու մի~շտ ունենք հնարավորություն մեր հազար-հազարավոր կյանքերը նորից սկսելու:Հավատա,մենք երջանիկ ենք:Ամեն մարդ չունի այդպիսի բախտ
Գիտես....Երազները երբեք չեն մեռնում..
Գիտես,ամեն ինչ ունի սկիզբ ու ավարտ,ժամանակն է դրա հետ համակերպվել...
Գիտես,արի ժպտանք այսօր ու վայելենք արևի շողերն այնպես,ինչպես   ձմռան այն ցուրտ օրը,երբ  արևը խաղում էր ձյան հետ ու շլացուցիչ մի մաքուր լույս էր  ծնվում այդ խաղից:
Գիտես....աշխարհում ամենացավոտ բանը սիրած մարդուն  և գիտակցելով և անգիտակցաբար  թողնելն ու հեռանալն է...Դու էլի կհարցնես "ինչու" ես էլի կասեմ,որ պատասխան չկա....Լռություն է,բազմակետեր...
                                                                                  ***
Արտառո՞ց եմ ես,
Անհասկանալի՞:
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
Եվ կհասկանաս:

Հավատա՛, կօգնե՜ն:

Չ՞է որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:

Ամե՛ն արարած,
Նույնիսկ բզեզը,
Իմ բնագըրի մեկնությունն է հենց:

Ամե՛ն մի կացին,
Ամե՛ն բահ ու մուրճ,
Սարից թավալվող ամե՛ն քարաժայռ,
Ափերը թակող ու ետ ընկըրկող
Ամե՛ն մի ալիք
Իմ իսկ խոսքերի արձագանքումն են,
Ո՛չ,
Իմ խորքերն են արձագանքումը
Նրանց բոլորի...

Այնպես որ` կօգնե՜ն,
Ու կհասկանաս: 



Պարույր Սևակ
Որոնում

Copyright MyCorp © 2016
Сделать бесплатный сайт с uCoz